Բաժիններ՝

Փոմպեոն ահաբեկիչ է համարել Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի գեներալին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ ահաբեկիչ է համարում Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանիին: «Այո, նա ահաբեկիչ է»,- ապրիլի 8-ին Փոմպեոն համապատասխան հարցին պատասխանել է Fox News հեռուստաալիքի եթերում:

ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 8-ին հայտարարել է, որ ԻՊՀԶ-ն ներառում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Իր հերթին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն անհիմն է որակել Վաշինգտոնի ընդունած որոշումը, ահաբեկչական կազմկերպություն է ճանաչել ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), իսկ Միացյալ Նահանգները՝ «ահաբեկչությունը հովանավորող պետություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս