Ոչ մի բիզնես-գործընկերոջ, ոչ մի մերձավոր մարդու Պյոտր Պորոշենկոն այլեւս չի նշանակի, քանի դեռ ինքը նախագահ է
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է այլեւս պատասխանատու պաշտոնների չնշանակել իր բիզնես-գործընկերներին եւ մերձավոր մարդկանց։
«Ոչ մի բիզնես-գործընկերոջ, ոչ մի մերձավոր մարդու Պյոտր Պորոշենկոն այլեւս չի նշանակի, քանի դեռ ինքը նախագահ է, այդ թվում՝ նաեւ երկրորդ ժամկետի ընթացքում»,- ասել է Պորոշենկոն ապրիլի 8-ի երեկոյան «Խոսքի ազատություն» ծրագրում ICTV հեռուստաալիքի եթերում:
Նախագահն ընդունել է իր սխալները, մասնավորապես, կադրային քաղաքականության մեջ: «Եղել են ակնհայտ սխալներ այս կամ այն անձանց նշանակման հարցում»,- ընդգծել է Պորոշենկոն, հաղորդել է «Ինտերֆաքսը»: