Բաժիններ՝

Նախկին պետը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանն այսօր 7 տարվա ազատազրկման դատապարտեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության  «Դավթաշենի»  տարածքային բաժնի արդեն նախկին պետ Սարգիս Հակոբյանին: Դատավճռով նրանից կբռնագրավվի անձնական գույքի կեսը ոչ ավելի, քան 1 մլն 562 510 ՀՀ դրամի չափով: Ս. Հակոբյանը դատավճռով զրկվեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝  2 տարի ժամկետով: Նախաքննության ընթացքում օդաչու-կենսաթոշակառուների կողմից հափշտակված կենսաթոշակների գումարներն ամբողջությամբ վերականգնվել են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության  նույն տարածքային  բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանը  դատապարտվեց 3 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ: Վարդանյանը 2 տարի ժամանակով զրկվեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նրա նկատմամբ դատարանը կիրառեց առավել մեղմ պատիժ՝ հաշվի առնելով այն, որ վերջինս աջակցել է գործի քննությանը՝ իր նախկին ղեկավարի դեմ ցուցմունքներ տալով:

Ամբաստանյալներ՝  նախկին բորտուղեկցորդուհի Կարինե Խալաթյանի,  նախկին օդաչուներ Միխայիլ Եֆրեմյանի, Աշոտ Թունյանի, Տիգրան Սիմոնյանի, Սեյրան Հովհաննիսյանի և Ծիրուն Ասատրյանի նկատմամբ կիրառվեց «ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված համաներման մասին» որոշումը, և նրանք ազատ արձակվեցին: Համաներմամբ պատժի կրումից ազատվեցին նաև համատիրության ղեկավար Ժորա Ղուկասյանը և հաշվապահ Ալինա Գևորգյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս