Բաժիններ՝

Կարծես թե ամեն ինչ կրկնվում է

50-ականների վերջում կամ 60-ականների ամենասկզբում Երևան համերգներով ժամանեց մեծագույն Սվյատոսլավ Ռիխտերը։

Երբ ընթանում էր համերգը, Ֆիլհարմոնիայի կոմերիտականների շատ ժիր գաղափարական առաջնորդը որոշեց կոմերիտական հավաք անցկացնել։ Սակայն երիտասարդությունն ուզում էր լսել հռչակավոր դաշնակահարին ու իրենց առաջնորդի բոլոր կոչերին որևէ ձայնով դահլիճից չարձագանքեց։

Այդ ժամանակ, վերջնականապես կատաղելով, կոմերիտական առաջնորդը, չկարողանալով ավելի խելամիտ բան մտածել, անջատեց դահլիճի լույսերը, ուր նվագում էր Ռիխտերը։

Համերգը վայրկենապես դադարեց։

Ռիխտերն այլևս Հայաստան չեկավ։

Սա գրելը ցավալի է։ Բայց ավելի դառը բան կա այս պատմության մեջ. տարիներ անց այդ կոմերիտական առաջնորդը զբաղեցրեց Խորհրդային Հայաստանի մշակույթի փոխնախարարի պաշտոնը…

ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
ԱՄՆ-Հայաստան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս