Բաժիններ՝

Ուկրաինայում կայացած ընտրությունները համապատասխանել են համաշխարհային չափորոշիչներին. ԵԱՀԿ

Ուկրաինայում ընտրություններն անցել են ազատ եւ համապատասխանել են Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) չափորոշիչներին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Իլկա Կաներվան՝ ամփոփելով միջազգային դիտորդների աշխատանքի արդյունքները:

«Ընտրությունները համապատասխանել են համաշխարհային չափորոշիչներին <…> եւ ազատ էին»,-նշել է նա: Իր հերթին ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում ԳԴՀ-ի ներկայացուցիչ Դորիս Բառնետը հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ Ուկրաինայի նախագահի բոլոր թեկնածուները ճանաչեն քվեարկության առաջին փուլի արդյունքները: «Կարեւոր է, որ ընտրությունների բոլոր մասնակիցները ճանաչեն առաջին փուլի արդյռունքները,-ասել է նա:- Մենք հուսով ենք, որ երկրորդ փուլը նույնպես կանցնի խաղաղ եւ առանց էքսցեսների»:

Բառնետը հավելել է, թե ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդների առաքելությունն այն կարծիքին չէ, որ նախագահական ընտրություններին Ռուսաստանից դիտորդներին թույլ տալուց Կիեւի հրաժարվելը կարող էր ազդել քվեարկության արդյունքների վրա:

«Մեկ երկրից դիտորդների բացակայությունը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ ընտրությունների լեգիտիմության վրա՝ հաշվի առնելով դիտորդների անսովոր մեծ թվաքանակն այլ երկրներից»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս