Բաժիններ՝

Ավելի քան 6 մլն մարդ է ստորագրել Brexit-ի չեղարկման հանրագիրը

Brexit-ի չեղարկման եւ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու պահանջով հանրագիրը մարտի 31-ին գերազանցել է 6 մլն հավաքված ստորագրությունների նշագիծը:

Այս միջնորդությունը առավել լայն աջակցությունն է ստացել բոլոր այն հանրագրերից, որոնք երբեւիցե զետեղվել են բրիտանական խորհրդարանի կայքում, եւ բրիտանացի օրենսդիրներն ապրիլի 1-ը կնվիրեն դրա շուրջ բանավեճերին:

Ավելի վաղ երկրի կառավարությունն արձագանքել է այդ հանրագրին, հայտարարելով, որ չի հրաժարվելու Brexit-ից, քանի որ մտադիր է հարգել 2016 թվականի հանրաքվեի արդյունքները եւ խորհրդարանի հետ միասին աշխատել այն գործարքի հաստատման համար, որը կապահովի ԵՄ-ից Միացյալ Թագավորության կանոնակարգված դուրս գալը:

YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման՝ հրապարակված տվյալների համաձայն՝ ներկայում բրիտանացիների 61 տոկոսը ցանկանում է, որ Միացյալ Թագավորությունը դուրս չգա Եվրամիությունից:

Հարցվածների 39 տոկոսը պատրաստ է պաշտպանել Լոնդոնի եւ Բրյուսելի «ապահարզանն» այն պայմաններով, որոնք ամրագրված են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում, որը հաստատվել է Եվրամիության կողմից, բայց առայժմ չի ստացել բրիտանական խորհրդարանի հավանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս