Բաժիններ՝

Մադուրոն հայտնել է Վենեսուելայի էլեկտրամատակարարման մեկամսյա պլանի ընդունման մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իշխանությունները մշակել են երկրի էլեկտրամատակարարման 30-օրյա պլան։

Նախագահը, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ պլանը նախատեսում է 30 օրվա ընթացքում էներգապաշարների ռացիոնալ օգտագործում, բաշխում եւ արտադրում՝ շեշտը դնելով բնակչությանը ջրով երաշխավորված ապահովման վրա:

Ինչպես տեղեկացվել է, ապրիի 1-ը Վենեսուելայում հայտարարված է կարճատեւ աշխատանքային օր, երկարացված է ուսումնական հաստատություններում պարապմունքների չեղարկումն՝ էլեկտրաէներգիայի պակասի պատճառով: Մարտի 31-ին երկրի մայրաքաղաքում տեղի են ունեցել Վենեսուելայի իշխանությունների կողմնակիցների եւ ընդդիմությանը պաշտպանող նրանց հակառակորդների ելույթներ:

Ցույցերն սկսվել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ իրեն ժամանակավոր նախագահ հռչակած՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կոչերով՝ էլեկտրաէներգիայի հերթական ընդգրկուն անջատման ֆոնին, որը դիտվում է երկրի 23 նահանգներից 20-ում, ներառյալ Կարակասը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Save

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս