Զելենսկին Ուկրաինայում նախագահական ընտրություններում առաջատարն Է

Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատարներն են՝ շոումեն եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին եւ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Կեիտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արձանագրությունների 50,18 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո Զելենսկին հավաքում է ձայների 30,20 տոկոսը, Պորոշենկոն՝ 16,64 տոկոսը: Երրորդ տեղն զբաղեցնում է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, որին ձայն է տվել ընտրողների ավելի քան 13 տոկոսը:

Ուկրաինայի նախագահի ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,52 տոկոս:
Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունները կայացել են մարտի 31-ին: Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնում է 39 թեկնածու, ինչը ռեկորդ է երկրի համար:

Էկզիթպոլերի տվյալներով, որոնք հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից հետո, երկրորդ փուլ պետք է անցնեն Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն: Քվեարկության երկրորդ փուլը պլանավորված Է ապրիլի 21-ին, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս