Օրվա խորհուրդ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
Խոյ` 21.03 – 20.04
Խուսափեք կոնֆլիտներից: Մի կողմ քաշվեք, վեճերի մեջ մի մտեք:
Վերահսկեք ձեր էմոցիաներն ու սադրանքների մի տրվեք:
Ցուլ` 21.04 – 20.05
Խիզախ առաջ անցեք, համառություն ցուցաբերեք ու պահանջկոտություն: Դա արեք, այդ թվում, նաև անձնական հարաբերություններում:
Դուք ճիշտ ուղու վրա եք ու անպայման հաջողության կհասնեք:
Երկվորյակներ` 21.05 – 20.06
Ձեր ամենամտերիմ մարդուն փոքր-ինչ մեծ ուշադրություն է անհրաժեշտ: Ավելի շատ, քան բազմաթիվ ընկերների, մտերիմների ու ծանոթների համար:
Ձեր անձնական կյանքին փոքր-ինչ լուրջ վերաբերվեք:
Խեցգետին` 21.06 – 22.07
Ձեր` չափից առավել հոգատարությունն ու պաշտպանությունը կարող են կպչուն դառնալ:
Ձեր մտերիմներին ընտրության ազատություն տվեք:
Ձեր անձի մասին հոգ տարեք:
Առյուծ` 23.07 – 22.08
Պատրաստվեք ճակատամարտի, ընդունեք մարտահրավերը: Ձեր տարածքում ուժեղ մրցակից է հայտնվել:
Ճակատամարտի ելքը ձեր օգտին կվճռվի: Դուք ձեր հողի վրա եք ու պաշտպանում եք ձեր սեփական շահերը:
Կույս` 23.08 – 23.09
Աշխատեք չխճճվել դետալների մեջ:
Ավելի խորը դատեք, ռազմավարական տեսանկյունից առավել հեռանկարային:
Նախ` ամենակարևորը, գործերի, սիրո, հարաբերությունների մեջ:
Կշեռք` 24.09 – 23.10
Ձեզ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան անընդհատ հանում է հավասարակշռությունից:
Գտեք անհաջողությունների աղբյուրը, այլապես այդ մանր անհաջողությունները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը:
Կարիճ` 24.10 – 21.11
Ուժի ու էներգիայի հսկայական ներհոսք:
Կարևոր է այն ճիշտ հուն ուղղել:
Ուժը գրեթե տարերային է, անկառավարելի: Ձեզ անհրաժեշտ է սովորել վերահսկել այն:
Աղեղնավոր` 22.11 – 21.12
Ձեր գլուխն ազատեք անցյալից ու ձեզ տրված խոստումներից:
Առջևում ձեզ շատ լավ բաներ են սպասում, սակայն չի կարելի առաջ գնալ հին խնդիրների բեռով:
Այծեղջյուր` 22.12 – 20.01
Ամենադժվար պահերին աջակցություն գտեք ընտանիքում:
Ամենաուրախ պահերին մտերիմների հետ կիսեք ձեր ուրախությունը:
Ընտանիքն ու տունը ձեր թիկունքն ու հիմքն են:
Ջրհոս` 21.01 – 18.02
Այդքան սենտիմենտալ մի եղեք:
Ձեզնից սպասում են լուրջ ու պատասխանատու արարքներ:
Արդյունքը միայն ձեզնից է կախված: Գործեք կամ մի բողոքեք այն բանից, որ դուք ոչինչ չունեք:
Ձկներ` 19.02 – 20.03
Ձեր բարությանն անպայման բարությամբ կպատասխանեն:
Ամեն դեպքում արեք այն, ինչ ձեզ ձեր սիրտն է թելադրում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը