Հայաստանից անօրինական ֆինանսական հոսքերն իրավապահների ուշադրությունից դո՞ւրս են մնացել

Global Financial Integrity միջազգային հետազոտական կազմակերպության տարեկան զեկույցներում նշվում է Հայաստանից ոչ օրինական ֆինանսական մեծածավալ հոսքերի մասին:

168.am-ը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց՝ արդյոք ծառայությունը որևէ գործողություն իրականացրե՞լ է՝ պարզելու համար, թե ինչ ապօրինի ֆինանսական հոսքերի մասին է խոսքը, և ի՞նչ է արվում դա կանխելու համար։

ԱԱԾ-ից հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննության կատարումը վերապահված է ԱԱԾ քննիչներին, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է Քրօրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում։

«Global Financial Integrity միջազգային կազմակերպության տարեկան զեկույցներում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ առկա չեն»,- մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ԱԱԾ-ից։

Տեսանյութեր

Լրահոս