Բաժիններ՝

Պատահար «Զանգեր» հատվածում. վարորդի տվյալները չի հաջողվել պարզել

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է՝ վնասելով էլ.սյունը. առկա է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «LADA 21012» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս