Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Գրեհեմի՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։
ԱՄՆ-ը Կուբայի գործող կամ նախկին պաշտոնյաների շրջանում փնտրում է մի գործչի, ում հնարավոր կլինի համոզել գլխավորել Հավանայի կառավարությունը՝ կրկնելով նախկինում Վենեսուելայում իրականացված սցենարը, պնդում է New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հյուսիս-արևելք գտնվող շրջանում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա, կան վիրավորներ այսօր հայտնել է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավարը։
Ահա այսպիսի իրավիճակում հայտնված, ֆինանսական վնասներ կրած և արդյունքում հանգստի իրավունքից զրկված հայաստանյան մի ընտանիքի (իրականում դրանք բազում են) ահազանգն ենք ներկայացնում ձեր ուշադրությանը՝ ակնկալելով պատկան մարմինների օպերատիվ և գործնական արձագանքը՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ.
Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որն իբրև թե ներկայացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկը։
«Դելֆին» թայֆունը հարվածել է ճապոնական Օկինավա պրեֆեկտուրային՝ առանց էլեկտրականության թողնելով շուրջ 14 հազար շենք և վնասվածքներ պատճառելով հինգ մարդու, որից հետո սկսել է շարժվել դեպի Չինաստանի ափեր, հաղորդել է Reuters-ը։
Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են խոտով բարձված «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ռուսաստանից Հայաստան ևս մեկ բեռ է ուղարկվել Ադրբեջանի միջոցով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Օգոստոսի 3-ին Երևանում բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել, իսկ տուժողը արտերկրից բնակություն հաստատելու նպատակով էր վերադարձել Հայաստան։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 74-ամյա Անգելինա Ա.-ն և հայտնել, որ վերադառնալով տուն, տան դռան փականը հայտնաբերել է վնասված, և տունն ամբողջությամբ տակնուվրա արված վիճակում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ինչպես են Արգամ Աբրահամյանին ձերբակալում. Քննչական կոմիտեի հերթական մեյմունություն-շոուն. սցենարի հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
Ուկրաինան պարտավորվել է հարվածներ չհասցնել Ռուսաստանի հետ չկապված նավթային լցանավերին և Սև ծովում առկա այն ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են ղազախական նավթի արտահանման համար։ Նման պնդմամբ հանդես է եկել Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներից մեկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը։
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։
Կատարում և Քուվեյթում ամերիկյան ռազմական բազաների դեմ գրոհներ իրականացնելու ժամանակ իրանցի օդաչուները չեն օգտագործել GPS, իներցիոն նավիգացիոն համակարգեր և ռադիոկապի միջոցներ, հայտնել է Իրանի ՌՕՈւ փոխհամակարգող, բրիգադի գեներալ Մասուդ Ջաֆարին, հաղորդել է Mehr-ը։
Օգոստոսի 10–ից Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, որի հետևանքով ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:0
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել՝ ըստ որի, երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։ Փաստաթուղթը ստորագրվել է Մեքքայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով և ստացել է «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիր» անվանումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կենսական նշանակության օգտակար հանածոների արդյունահանման և մարտկոցների բաղադրիչների արտադրության ոլորտի նախագծերին 3 մլրդ դոլար հատկացնելու մասին, հայտնում է Reuters։
Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են այն երկրների ցանկը, որոնք կարող են զինծառայողներ ուղարկել՝ վերահսկելու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Reuters գործակալությունը։
Զաքարիա Սրբազանը գրառում է կատարել՝ ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․
Կրկին՝ հարց ՔՊ-ական պատգամավորուհուն. այդ «զգայունությունը» դրսևորվո՞ւմ է, օրինակ, երբ ծնողների աչքի առաջ պատերից ջնջում են զոհված տղաների նկարները, վերացնում փառքի անկյունները, արժեզրկում այն ամենն, ինչի համար նրանք զոհվել են, ասում, որ զոհվել են հանուն ոչնչի, թե՞ «զգայունությունը» միայն սեփական անձի ու յուրայինների նեղ շրջանակի համար է:
Իսպանիան սահմանային հսկողություն է սահմանել Իտալիայից օդային և ծովային ճանապարհով ժամանող բոլոր ուղևորների համար՝ ԵՄ երկու երկրների միջև միգրացիոն ճգնաժամի շուրջ ծագած վեճի սրման ֆոնին, հաղորդում է BBC News-ը։
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «2008-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր,որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր:
Օդեսայից դեպի հարավ և արևելք ծովային անցման ժամանակ անօդաչու թռչող սարքերով խոցվել են երկու չորաբեռնատար նավեր, որոնք սպառազինություն և ռազմական գույք էին հասցնում Ուկրաինայի նավահանգիստներ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Յուտա նահանգում խոշոր անտառային հրդեհի մարմանը մասնակցող ուղղաթիռը կործանվել է։ Օդանավում եղել են երկու մարդ, նրանց վիճակը դեռևս անհայտ է, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ դաշնային իշխանություններին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ: