Իրանական բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի ընդունել Հորմուզի նեղուցի նոր իրողությունները՝ ընդգծելով Իրանի կողմից ռազմավարական կարևորություն ունեցող այս ջրային ուղում հաստատված կարգերի անշրջելիությունը, հայտնում է Press TV-ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) երկու գյուղերի նկատմամբ։
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը:
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործի վերամակագրում դեռևս տեղի չի ունեցել։ Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը լուռ համաձայնություն են տվել Գազայի հատվածի հարավային մասում վերականգնողական աշխատանքների մեկնարկին՝ չնայած ավելի վաղ հնչեցված հայտարարություններին, թե ավերված անկլավի վերակառուցումը կսկսվի միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո, հաղորդում է իսրայելական «Բանակային ռադիոն»։
Ինձ ահավոր դուր ա գալիս ամերիկյան ներդրումների միտքը Հայաստանում: Ահավոր գոհ եմ որ Nvidia չիպերին արտահանման լիցենզիա են տվել Հայաստանին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Թեհրանի հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Հասան Հասանզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն կարողացել հասնել իրենց նպատակներին Իրանի հետ դիմակայությունում, հաղորդում է Press TV-ն։
Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։50-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ամենավտանգավորը և հաճախ հանդիպողը ջրազրկումն է, սակայն կարող են լինել համակարգային բարդություններ, ինչպես, օրինակ, որոշ ինֆեկցիաների դեպքում բնորոշ է երիկամների վնասումը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ մի քանի երկրներ շարունակում են աշխատել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։
Աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի կազմում հաղթանակ տոնելուց հետո Գավին վերադարձել է «Բարսելոնայի» մարզաբազա։ Երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին երիտասարդ կիսապաշտպանի վերադարձին, սակայն նա քննարկումների նոր առիթ է տվել՝ ներկայանալով բոլորովին նոր ու համարձակ իմիջով:
Լիգաների գավաթի խմբային փուլի երկրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել էր մեքսիկական «Մոնտերեյին» և ցավալի պարտություն կրել 1:2 հաշվով։
Պենտագոնը ամերիկյան պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել սպառազինության արտադրությունն ու մատակարարումները՝ Իրանի հետ պատերազմի հետևանքով առաջացած սուր պակասուրդի ֆոնին, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Սթիվ Ֆայնբերգի ծառայողական գրությանը։
Դեպքի վայրում համայնքային և քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման նամ հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային Սև ծովում հարձակումների «մորատորիում» հայտարարել՝ քաղաքացիական նավերի նկատմամբ մի շարք հարվածներից հետո։
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է, հայտնում են ՔԿ-ից:
ԱՄՆ ԿՀՎ այս փաստաթուղթը հերթական անգամ փաստում է, թե խորհրդային ժամանակաշրջանում ամերիկյան հետախուզությունն ինչպիսի մանրակրկիտ աշխատանք էր իրականացնում իր համար կարևոր տեղեկությունը ստանալու համար:
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Պետական մտածողության բացակայության ու «խալխի շահերի սպասարկու» լինելու գայթակղությունը մեզ հանգեգրեց այս օրին։ Հայ քաղաքական ուժերի ոգեղեն հենարանը պետք է լինեն երկու բացարձակ արժեք՝ Աստված եւ Հայրենիք։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդում տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի ժամանակավոր պաշտոնակատար նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը, փոխանցում է ТАСС-ը։
Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին ժամանել է հայրենի Ռոսարիո՝ վերջին հրաժեշտը տալու հորը՝ Խորխե Մեսսիին, որը կյանքից հեռացել է 68 տարեկանում՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը դեպի կայուն խաղաղության համաձայնագրի կնքում և արդեն պատկերացում ունի Հարավային Կովկասում ապագա անվտանգության ճարտարապետության և տնտեսական համագործակցության մասին։
Մադրիդի «Ռեալն» արձագանքել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հոր՝ Խորխեի մահվանը։
Պահքի սկիզբն է, որը նախորդում է Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից և Սուրբ Աստվածածնին նվիրված տոներից մեկին, այսինքն՝ Սուրբ Աստվածածնի վերափոխմանը:
Ամերիկացի սենատորները ներկայացրել են օրինագիծ՝ Լիբանանին Միացյալ Նահանգներից ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, ըստ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքում տեղադրված հայտարարության։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի համակարգերի, այդ թվում՝ MLRS բազմակի հրթիռային համակարգերի արձակիչների և ATACMS բալիստիկ հրթիռների Ուկրաինային փոխանցելու առաջարկի մասին, ըստ Կոնգրեսի պաշտոնական փաստաթղթերի։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոս 8-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։