Աշխարհում ամենաշատ համալսարան ունեցող 3-րդ երկիրը Թուրքիան է

Բրիտանական «Times Higher Education» բարձրագույն կրթության ոլորտի մասնագիտացված կազմակերպությունը հրապարակել է 2027-ի համալսարանների վարկանիշային աղյուսակը։ Ընդհանուր առմամբ դիտարկվել է 118 երկրի և տարածաշրջանների 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միջազգային համալսարանների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը, որը 11 տարի անընդմեջ առաջատար է։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), իսկ երրորդ տեղը կիսել են ամերիկյան Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարանները։

Թուրքիայից ընդհանուր առմամբ ընդգրկված է 124 համալսարան։ Լավագույն 1000 համալսարանների վարկանիշային աղյուսակում ներառված է թուրքական 13 համալսարան, որոնցից ամենաբարձր վարկանիշը ստացել են Քոչի համալսարանը և Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը: Վերոհիշյալ հազարյակում զբաղեցրել են համապատասխանաբար 326 և 350 հորիզոնականները:

Ցանկում ներառված համալսարանների քանակով (124) Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, իսկ Ասիայում՝ 2-րդը։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է (168 համալսարան), իսկ երկրորդում՝ Հնդկաստանը (143 համալսարանով):

Ի դեպ՝ 2025 թվականին Թուրքիան զբաղեցրել էր 4-րդ տեղը աշխահում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031