«Հանցագործություն կատարած անձանց տվյալները ներկայացրել եմ Գլխավոր դատախազություն, սակայն քայլեր չեն ձեռնարկում». Արթուր Չախոյան

Հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանը 2025 թվականին ծեծի էր ենթարկվել, նրա վրա հարձակվել էին երեք անձինք։ Դեպքի առնչությամբ Արթուր Չախոյանը մի քանի անգամ բողոքի ակցիաներ է իրականացրել Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ընթացք տալ գործին, պատասխանատվության ենթարկել իր վրա հարձակվողներին, սակայն ապարդյուն։ Մեկ տարուց ավելի է՝ սայլը տեղից չի շարժվում:

«Տվյալ դեպքի առիթվ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Գլխավոր դատախազությանը, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իմ ակցիաները նպատակ են ունեցել, որպեսզի տվյալ հանցագործության դեպքը բացահայտվի, սակայն չի բացահայտվել՝ ծածկադմփոց են արել։

Հանցագործություն կատարած անձանց տվյալները ներկայացրել եմ Գլխավոր դատախաություն, որին հայտնի է, թե տվյալ անձինք ովքեր են, սակայն քայլեր չի ձեռնարկում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Չախոյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այդ հանցագործությունը չի բացահայտվում այն պատճառով, որ տվյալ անձինք՝ իր վրա հարձակվողները, հանդիսանում են Տիգրան Ավինյանի մտերիմները։

Կարդացեք նաև

«Համացանցում այդ մասին հրապարակում կա էլի, որ տվյալ կառուցապատողը հանդիսանում է Տիգրան Ավինյանի մտերիմը։

Մոտ ապագայում ես  Գլխավոր դատախազությանը կրկին այս մասին կհիշեցնեմ, բացի հիշեցնելուց,  այլ բան չեմ կարող անել։ Ինչ վերաբերում է իրենց գործելաոճին, ապա այսօր մեր երկրում ընդդիմադիր դաշտում այնպիսի ճնշումներ են տեղի ունենում, որ ինձ հետ տեղի ունեցած դեպքը համեմատելով այլ դեպքերի հետ, բնական է, ծածկադմփոց է արվելու և պատշաճ իրավական գնահատական չի տրվելու»,- հավելեց Արթուր Չախոյանը։

Ինչ վերաբերում է իր գործունեության պասիվացմանը և հարցին՝ իշխանությունների կողմից կա՞ ճնշում, որի արդյունքում էլ պասիվացրել է իր հանրային գործունեությունը, Արթուր Չախոյանը պատասխանեց՝ ուղղակի այս փուլում ծանրաբեռնված է  անձնական գործերով։

Նշենք, որ այս միջադեպի առնչությամբ Արթուր Չախոյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել, նշելով.

«Երեկ՝ նույն տեղում, 6 օր առաջ արդեն «ձերբակալված» Տիգրան Ավինյանի մտերիմը նորից հարձակվում ա ինձ վրա՝ մի խումբ անձանց հետ միասին, և գողանում է հեռախոսս։

Երեկվա միջադեպի առթիվ ձերբակալել են տարեց պապիկի, ոչ թե Տիգրան Ավինյանի մտերիմներին, ովքեր հարձակվել էին ինձ վրա ու հեռախոսս գողացել։

Դե բա հո Տիգրան Ավինյանի մտերիմներին չէի՞ն ձերբակալելու։

Պատկերացրեք մի պահ, որ էդ դեպքը տեղի ունենար ՔՊ-ականի հետ. միանգամից բոլորին կձերբակալեին ու 2 ամիս կալանք կշխկացնեին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031