Բաժիններ՝

Երուսաղեմում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակվելու կասկածանքով 22-ամյա տղամարդ է ձերբակալվել

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Երուսաղեմում 9-ամյա հայ քրիստոնյա երեխայի նկատմամբ պղպեղային սփրեյ կիրառելու մեջ կասկածվող 22-ամյա տղամարդու։ The Times of Israel-ը գրում է, որ կասկածյալ Գանեյ Մոդիին տեղի բնակիչ է։

Ոստիկանության հաղորդմամբ՝ նրան սեպտեմբերի 27-ին հայտնաբերել և ձերբակալել են Իսրայելի հյուսիսում, որտեղ նա գտնվել էր նախորդ օրերին, ապա տեղափոխել Երուսաղեմ՝ հարցաքննության։

Ավելի վաղ, իսրայելական Channel 13-ի լրագրող Յոսի Էլին X-ի իր էջում հայտնել էր, որ Վիլյամ անունով տղան հեծանիվ է վարել Երուսաղեմի Մամիլա թաղամասի մոտ՝ ականջակալներով երաժշտություն լսելով։ Լրագրողի փոխանցմամբ՝ մի խումբ երիտասարդներ սպառնալիքներով մոտեցել են երեխային և պահանջել հանել ականջակալները, ինչից հետո նրա ուղղությամբ պղպեղային սփրեյ են ցողել։

Լրագրողը հրապարակել էր նաև կադրեր, որոնցում երեխան շտապօգնության մեքենայում բուժօգնություն է ստանում։ Նա հարձակվողներին ներկայացրել է որպես հրեա ծայրահեղականներ։

Լրագրողի տեղեկություններով՝ սա երեխայի նկատմամբ երկրորդ հարձակումն է։ Առաջին դեպքի ժամանակ Վիլյամի հետ եղել է հայրը և պաշտպանել նրան, իսկ այս անգամ երեխան միայնակ է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930