Փաշինյանի՝ Սփյուռքը «սեքընդ-հենդի» հետ խայտառակ համեմատությունը և Հայաստանում տասնամյակներով արվող հայրենանվեր նորդրումները. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. ««Սփյուռքի ներդրումների «նենգափոխված» իրականությունը․ Էռնեկյանի օրինակը

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ղեկավար Մարտին Էռնեկյանին, որն ընկերության հիմնադիր, նախկին ղեկավար, արգենտինահայ մեծահարուստ, բարերար Էդուարդո Էռնեկյանի եղբորորդին է։ Նա է հիմա կառավարում Էռնեկյանին պատկանող բիզնեսը։

Փաշինյանը նրա հետ քննարկել է Հայաստանի «Զվարթնոց», նաև «Շիրակ» օդանավակայանների զարգացումը, ներդրումային ծրագրերը և այլն։ Ինչպես հայտնի է, Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ներդրումներ է կատարել նաև այլ՝ օրինակ՝ գինեգործության ոլորտում։ Եվ կատարել է դրանք մինչև 2018 թվականը։

Ինչո՞ւ եմ սա հիշատակում։ Նիկոլ Փաշինյանն օրերս մի ելույթ էր ունեցել (թեև վերջին շաբաթներին՝ մի քանի այդպիսի ելույթ), թե Հայաստան–Սփյուռք հարաբերությունը եղել է «սեքընդ–հենդի» մակարդակի օգնության մասին, իսկ ինքը հիմա ուզում է այդ հարաբերությունը բերել տնտեսական ծրագրերի դաշտ։ Հերթական, ավանդական նենգափոխում։

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է մի բիզնեսի ղեկավարի, որը Հայաստանում է արդեն տասնամյակներ։ Էդուարդո Էռնեկյանը «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը ստանձնել է դեռևս 2001 թվականից, կառուցել է նոր օդանավակայան, որը ժամանակակից է, հարմարավետ, փոխել է Հայաստանի օդային դարպասի տեսքն ու որակը։ Դա արվել է մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Եվ Էռնեկյանի ներդրումային ծրագիրը ընդամենը մեկն է այն ծրագրերից, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանում իրականացրել են Էռնեկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Կամո Ավագիմյանը, Նուբար Աֆեյանը, Վաչե Մանուկյանը, Ալեք Մանուկյանը, բազմաթիվ այլ սփյուռքահայ մեծ ու փոքր մասշտաբի գործարարներ Հյուսիսային և Լատինական Ամերիկաներից, ԵՄ անդամ երկրներից, Մերձավոր Արևելքից, Ռուսաստանից։

Քաղաքական կոնյունկտուրայի բերումով անտեսել այդ ամենը, նենգափոխել և որակել շինծու՝ «սեքընդ–հենդ» բնութագրով, մեղմ ասած՝ նշանակում է վարկաբեկել այդ մարդկանց ջանքը, եռանդը, նվիրումը։ Որովհետև նրանց ծրագրերի ճնշող մասը ինքնին տնտեսական գրավչության տեսանկյունից այնպիսին էր, որ ամենևին մոտիվացիա չէր առաջացնի, եթե խոսքը չվերաբերեր Հայաստանին՝ նրանց հայրենիքին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930