«Հայկական ժողովրդական ասացվածք կա՝ «քաչալը ճար ունենա, իր գլխին ճար կանի»։ Եվրոպական Միությունն այսօր շարունակում է ռուսական գազ գնել Ադրբեջանի տարածքով, որի համար մի քանի անգամ թանկ է վճարում։ ԵՄ-ն չունի որևէ հնարավորություն փոխարինելու կամ դիվերսիֆիկացնելու էներգետիկ ոլորտում Հայաստան-Ռուսաստան կապերը»:
Ինչպես օգնողների՝ ԵՄ-ի ղեկավարության, այնպես էլ օգնություն ստացողների՝ ՀՀ այս իշխանության համար կարևորը տվյալ պահի կեղտոտ քաղաքական շահն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար (1992-1993թթ. ՀՀ պետնախարար, պաշտպանության նախարար) Վազգեն Մանուկյանն է։