Օգոստոսի 15-ին՝ ժամը 04։49-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։
«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», — ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Առնվազն հինգ մարդ է զոհվել շաբաթ վաղ առավոտյան Ինդոնեզիայի արևելյան ափերի մոտ տեղի ունեցած 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է Արևելյան Նուսա Տենգարա նահանգի նահանգապետ Էմանուել Մելքիադես Լակա Լենան։
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել։ ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։
Իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հույն գործընկեր Յորղոս Երապետրիտիսին հայտարարել է, որ Եվրոպական միությունը բարոյական իրավունք չունի քննադատելու Թեհրանին մարդու իրավունքների ոլորտում, հաղորդում է Mehr։
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում նորածինների ամենատարածված անունների շարքում Դավիթն ու Նարեն պահպանել են առաջատարի իրենց դիրքը։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ռուսաստանաբնակ հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանն ընդգրկվել է Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտել է անձամբ ըմբիշը։
«Բարեկիրթ» ԱԺ-ի անդին քաղաքական բանտարկյալներն են, որոնց իշխանությունը տարաբնույթ հոդվածների տակ է մտցնում, քննչականներ, դատախազություններ, դատարաններ ու բերդեր «ուղեկցում», խլում ունեցվածքը, ճնշումների և հոգեբանական հարձակումների ենթարկում։
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակելու կամ բացելու որոշումը կարող է կայացնել միայն Թեհրանը։ Այսպես նա արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը մտադիր է ռազմավարական ջրային ուղին հայտարարել ամերիկյան տարածք, գրում է Mehr.
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 363.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366 դրամ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք:
Չինական Hainan Airlines ավիաընկերության Airbus A330-300 ինքնաթիռը, որը Պեկին — Մանչեսթեր երթուղով թռիչք էր իրականացնում, վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկի օդանավակայանում, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչությանը և օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 14-ի կարգադրությամբ Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Օգոստոսի 16-ից 23-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կկայանա ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում են լրատվամիջոցները։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրեր, ընկել երթևեկելի հատված և մայթին։
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում իսրայելական «Հապոել Բեր Շևայից» կրած պարտությունն (0:2) ու մրցաշարից դուրս մնալը լուրջ փոփոխությունների պատճառ են դարձել սերբական «Ցրվենա Զվեզդայում»։ Ըստ սերբական Sportal պարբերականի՝ բելգրադյան ակումբից հեռանալուն ամենամոտ կանգնած ֆուտբոլիստներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանն է։
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ԱՄՆ կառավարության հրավերով, Եվրոպայի 18 երկրների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում է International Visitor Leadership Program (Միջազգային այցելուների առաջնորդության ծրագիր) «Տարածաշրջանային համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում II» խորագրով ուսումնական-ճանաչողական ծրագրին։
Արագածոտնի թեմի հոգեւոր դասը եւ հավատավոր ժողովուրդը՝ թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի գլխավորությամբ միասնական աղոթքի կանգնեցին Ծաղկահովիտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ խոնարհված Եկեղեցում։ Չնայած հորդառատ անձրեւին՝ ժամերգությունը կատարվեց հոգեւորականների եւ հավատացյալների ջերմացնող աղոթքներով։
Աղոթում եմ, որ արդարության արևի ներքո փարատվեն ազգի բոլոր նախապաշարումները, միմյանց հանդեպ ունեցած չարակամությունը, բոլոր ցավալի անհասկացողությունները, ողջ ատելությունը, և թող ամենքի սրտում տեղ գտնի հայրենիքի պատվի ու բարոյական մեծության փափագը և ցանկությունը:
Միջազգային նոր հետազոտությունը պարզել է, որ աշխարհի հայտնի զբոսաշրջային վայրերում երթևեկությունը հաճախ կարող է վերածվել իսկական փորձության:
Չափահասների համար նորմա է համարվում առնվազն յոթ ժամյա քունը, և այս ժամանակահատվածը հենց այնպես չէ տրված: Քնի հորմոնը՝ մելատոնինը, արտադրվում է հստակ ժամերի՝ 23:00-01:00:
Վերջին շրջանում՝ ապօրինի գույքի անվան տակ, իսկ իրականում՝ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում, կառավարությունը խլում է Գագիկ Ծառուկային պատկանող ընկերություններն ու նշանակում կառավարության կառավարիչներ։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված հարվածները հանգեցրել են Իրանի՝ Պարսից ծոցի ափամերձ հատվածի նավթային աղտոտման։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական: Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ադրբեջանի հյուսիսում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։