#ՀԻՄԱ. ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Վարչապետի որոշումներով՝ արդարադատության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Գևորգ Քոչարյանը, Աննա Կարապետյանը, Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցը։
Ագրոկլիմայական ռիսկերի գնահատման և գյուղատնտեսական աշխատանքների պլանավորման նպատակով իրականացվել է վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետների վերլուծություններ և քարտեզագրում՝ օգտագործելով օդերևութաբանական կայաննների բազմամյա տվյալները և աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) գործիքները։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված 32nd Abu Dhabi International Chess Festival միջազգային շախմատի մրցաշարում։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Դամասկոսի միջազգային 63-րդ ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է թուրք և սիրիացի գործարարների հետ: Բոալթը նշել է, որ երկրների միջև առևտրի ծավալը 2025-ին հասել է 3.7 մլրդ դոլարի ու կողմերը մտադիր են այն հասցնել 10 մլրդ դոլարի։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։
Համայնաքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1949 թ. ծնված Ռազմիկ Գասպարյանը։
Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։
Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների, հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 27-ին թույլ է տվել պատժամիջոցների սահմանում չինական այն բանկերի դեմ, որոնք համագործակցում են Իրանի հետ։
Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանում ընդունված օրենքին, ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող Հայաստանի երկաթուղային ցանցի հետ կապված իրավիճակին։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան իր խորհրդական է նշանակել քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF/ՍԺՈւ) առաջնորդ Մազլում Աբդիին։ Այս մասին հայտնել է SANA գործակալությունը։
Սերգեյ Լավրովը իր հարցազրույցներից մեկում Հայաստանի գործընթացները համեմատել է 2013-ի Ուկրաինայի հետ և մեղադրել ԵՄ-ին ընտրական գործընթացներին միջամտելու մեջ:
89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, հայտնում է թագավորական տունը։
Միացյալ Նահանգները չի բանակցում Իրանի հետ, տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կենտրոնացած է Թեհրանին տնտեսապես պատժելու վրա՝ խոստանալով նաև պատժամիջոցներ կիրառել Իսլամական Հանրապետության հետ տնտեսական կապեր պահպանող երկրների նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար ավտոմեքենաների վարորդների միջոցով, Փամբակ գետի ափամերձ տարածքներում՝ առանց համապատասխան շինարարական թույլտվությունների հողատարածքների և հողային նպատակային նշանակությունները փոփոխելու, իրականացրել է աշխատանքներ, մասնավորապես՝ տարածքում լցրել է խառը բաղադրության հողային լիցք ու հարթեցրել գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողային ռեսուրսների դեգրադացիա՝ հողի բերրի շերտի վնասում:
Իրանը կարող է վնասել ԱՄՆ տնտեսական շահերին Մերձավոր Արևելքում, եթե պատժամիջոցների ճնշումը ուժեղանա․ նախազգուշացրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտնել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Չորս մարդ վիրավորվել է Սևաստոպոլում՝ Ղրիմի թերակղզում, հինգհարկանի բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԱՄՆ- ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով շուրջ 1,5 հազար նավ է անցկացրել վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ, հայտարարել է Լավրովը ՌԲԿ-ին տված հարցազրույցում
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364.5 դրամ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի նորանշանակ դեսպաններին կոչ է արել միջազգային հարաբերություններում առաջնորդվել խաղաղության և հավասար համագործակցության սկզբունքներով։
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ բեն Աբդուրահման Ալ Թանին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման, տարածաշրջանային լարվածության նվազեցման և երկխոսության համար նպաստավոր պայմանների ստեղծման հարցերը։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գործող կառավարիչը վերջին օրերին սպառնալիքների ու հատկապես շանտաժի հերթական ալիքն է սկսել դատաիրավական համակարգի դեմ: Իջեցվում են ապօրինի հանձնարարություններ, որոնք ներսում չեն կարող խնդիրներ չառաջացնել: Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը՝ դրանով իսկ կիսելով իր քաղաքական կուրսի պատասխանատվությունը, մյուս կողմից` այդ շրջանակներին ստիպելով […]
Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։