Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։
Միշուստինը Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ակնկալում է հանդիպել ԵԱՏՄ բոլոր երկրների գործընկերների հետ:
Ուկրաինական կողմը մերժել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկը՝ դադարեցնել Կոնստանտինովկայի հրետակոծությունը՝ Ուկրաինայի զինված ուժերի զինյալների դիակները հանձնելու համար, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Պենտագոնի փաստաթղթերի համաձայն՝ ավելի քան 4 միլիարդ դոլար կուղղվի Միացյալ Թագավորությունում ամերիկյան ռազմական օբյեկտների արդիականացմանը, ընդ որում՝ դրա զգալի մասը՝ միջուկային զենքի վերադարձի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։
Իրանը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ անցկացվող սգո արարողություններին լայն միջազգային մասնակցության մասին՝ նշելով ավելի քան 70 երկրների ներկայացուցիչների ներկայությունը, հաղորդում է Mehr-ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի ապաինտեգրման լուրջ սպառնալիքի մասին, որը, ըստ նրա, կապված է Լեհաստանում առկա քաղաքական տրամադրությունների հետ, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան դարպասապահների շրջանում հետևորդների քանակով դարձել է պատմության ռեկորդակիր։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թայվանը 2002 թվականից ի վեր առաջին անգամ վերսկսել է ռազմական ակադեմիաների շրջանավարտների համար «հակակոմունիստական» հայրենասիրական դաստիարակության ծրագիրը՝ Չինաստանի կողմից աճող ռազմական սպառնալիքի և ներթափանցման փորձերի ֆոնին։
«Դա ոչ թե պարզապես «նորմալ» է։ Յուրաքանչյուր ոք, ով չի սիրում Ամերիկան, դավաճան է և արժանի է միայն արհամարհանքի։ Նրանք, ովքեր չեն սիրում Ամերիկան, ովքեր ցուցաբերում են անհավատարմություն, պետք է անհապաղ արտաքսվեն երկրից», — գրել է միլիարդատերը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի «Ամերիկան սիրելը նորմալ է» գրառումը։
Արհեստական բանականության (ԱԲ) արագ զարգացող տեխնոլոգիաների ներդրումը արագորեն դառնում է անվտանգության ոլորտի գլոբալ խնդիր: Դոնալդ Թրամփը ժամանում է Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին՝ իր ձեռքում ունենալով ազդեցության հզոր լծակներ. ԱՄՆ-ն աշխարհում ամենաառաջադեմ ԱԲ տեխնոլոգիաների տիրապետողն է և կարող է որոշել, թե դաշնակիցներից ում կտրվի դրանց հասանելիությունը:
Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Պատգամավորը կարևոր է համարում հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում, այն ակտիվորեն մասնակցում Է Իրանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին: Նրա խոսքով՝ միայն Թեհրանում հայկական դասարաններով 17 դպրոց կա։
Բրիտանական բանակի ամենամեծ կայազորի գաղտնի ռազմական փաստաթղթերը հայտնաբերվել են մոտակա աղբավայրում, հաղորդում է The Sun թերթը։
ԱՄՆ Անկախության օրվան նվիրված Վաշինգտոնում ունեցած տոնական ելույթի ընթացքում երկրի նախագահ Դոնալդ Թրամփը զուգահեռներ է անցկացրել սառը պատերազմի ժամանակաշրջանի և ժամանակակից քաղաքական մարտահրավերների միջև՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները արդեն մեկ անգամ «մուրճն ու մանգաղը մոռացության են մատնել» և պատրաստ են դա անել կրկին, եթե անհրաժեշտ լինի, հայտնում է The New York Times-ը։
Այս տեմպերով, թե ո՞ւր է գնում երկիրը, դժվար չէ պատկերացնել։ Այսպես է քաղաքացին տեսնում իր ապագան՝ այս իշխանության բերած խաղաղ, բարգավաճ ու բարեկեցիկ Հայաստանում։
Ֆրանսիայի հարավում գտնվող Արևելյան Պիրենեներ դեպարտամենտում մեկ գիշերվա ընթացքում զգալիորեն տարածվել է անտառային հրդեհը՝ ընդգրկելով մոտ 930 հեկտար, հայտնում է BFMTV-ն։
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար և հույսը դնում է ԱՄՆ միջնորդության վրա այս գործընթացում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ԵՄ–ն ինքն է այսօր գտնվում էներգետիկ բավականին ծանր կացության մեջ։ Ես ուզում եմ ընդամենը հիշեցնել, որ այս պահի դրությամբ ԵՄ–ի գազի պահեստարանները ջեռուցման սեզոնին պատրաստ են ընդամենը 75-76 %-ով։ Սա ԵՄ–ի վերջին 10-15 տարվա նվազագույն ցուցանիշն է, և եվրոպական մի շարք ինստիտուտներ այսօր խոսում են հնարավոր ճգնաժամի խորացման մասին` հաշվի առնելով նաև այն, որ 2027 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցվելու է Ռուսաստանից բնական գազի մատակարարումը»,– արձանագրում է Դավթյանը։
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ ամբողջ երկրում չեղարկվում են շքերթներ, համերգներ և հրավառություններ: Հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Հուլիսի 6-ին Երկիրը կանցնի իր ուղեծրի աֆելիայի կետով՝ գտնվելով Արեգակից տարվա ընթացքում ամենամեծ հեռավորության վրա։ Այդ օրը մեր մոլորակի ուղեծրային արագությունը կհասնի տարվա նվազագույն արժեքին։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Սահմանադրական դատարանի առաքելությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գերակայության ապահովումն ու սահմանադրական կարգի պաշտպանությունն է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 162 և 164)։ Երեկ ՍԴ-ն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով հաստատվեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Վարչապետ Միխոլ Մարտինը հայտարարել է, որ Լիմերիկի «Aughinish» կավահողի (գլինոզեմի) արտադրության գործարանի նկատմամբ հետաքննության արդյունքները կուղարկվեն Բրյուսել, քանի որ նախարարները դիտարկում են ձեռնարկության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և պետական վերահսկողություն սահմանելու հարցը։
«Ես լսել եմ լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնցում պնդումներ կան, թե իբր նախագահ Թրամփը խնդրել է մեզ որևէ գործողություն չձեռնարկել Լիբանանում ահաբեկիչների թունելների դեմ։ Դա առասպել է՝ կեղծ լուրեր։
«Ռուսաստանը և Իրանը եղել են և ընդմիշտ կմնան գործընկերներ ու դաշնակիցներ. դրանում չկա ոչ մի կասկած։ Արևմուտքը ձգտում էր պարտության մատնել Ռուսաստանին և Իրանին, սակայն այդ ծրագրերին վիճակված չէ իրականանալ»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Սիրիա՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի քննարկման համար․ այս մասին հաղորդում է Սիրիայի պետական լրատվական գործակալությունը (SANA):
Թայվանի Ազգային անվտանգության խորհրդի տվյալներով՝ առաջին կղզային շղթայի երկայնքով՝ Ճապոնիայից մինչև Թայվան և Ֆիլիպիններ, արձանագրվել է ավելի քան 110 չինական ռազմական նավերի և առափնյա պահպանության նավերի ներկայություն։
Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերն արդեն ժամանել են Ցինդաո նավահանգիստ՝ «Ծովային փոխգործակցություն» զորավարժություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Թմրանյութերի, դրանց վտանգավորության մասին զրուցել ենք նարկոլոգ, «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ նախագահ Աննա Ասատրյանի հետ։
««Ուժեղ Հայաստան»-ի որոշումը սպասելի էր։ Վստահ եմ՝ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես կգա նաև «Հայաստան» դաշինքը։ Ցավոք, շատերի՝ այդ թվում նաև իմ կանխատեսումներն այն մասին, որ ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն կլինի, իրականացան»։
Եգիպտոսի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը դեռ չի որոշել, թե որտեղ կշարունակի կարիերան «Լիվերպուլից» հեռանալուց հետո: Այս մասին հայտնում են ESPN-ը: