Պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը հայտարարել է, որ լուծարում է կառավարման այն մարմինը, որը գրեթե երկու տասնամյակ ղեկավարում էր Գազայի հատվածը՝ ճանապարհ բացելով տեխնոկրատներից կազմված կոմիտեի համար, որը կստանձնի այդ հատվածի քաղաքացիական կառավարումը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ սա կարևոր քաղաքական շրջադարձ է «Համաս»-ի համար, որը ղեկավարում էր Գազայի հատվածը 2007 թվականից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է լսելու այն տեղեկատվությունը, որը նրան հասցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:
Երևանի Թբիլիսյան խճուղում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա է այրվել, ինչի հետևանքով մեկ անձ տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը։
Պատժամիջոցների ներքո Ռուսաստանը ոչ միայն պահպանեց, այլև զգալիորեն ամրապնդեց հիմնական արդյունաբերական ոլորտները. Միշուստին
Վարդավառի տոնի կապակցությամբ Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց։
Վարչական դատարանի վճռով հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով 4,95 հա մակերեսով հողատարածքը, 66,1 քմ մակերեսով շինությունը (պահակատուն) և 21,1 քմ մակերեսով պահեստը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության, Կադաստրի կոմիտեի և երրորդ անձի միջև կնքված հաշտության համաձայնությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգ մասնակցել է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
«Արարատցեմենտ» գործարանում քննչական գործողություններն ավարտվել են, ՔԿ աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են։ «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին հայտնել է գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Պետության դահիճի դեմն առնելու համար իշխանափոխություն է պետք. Նիկոլ Փաշինյանը՝ բռնապետ. Նաիրի Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պակիստանում ՀՀ դեսպան։
#ՀԻՄԱ. «ԻՆՆՈՊՐՈՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է. #ՈՒՂԻՂ
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայի դեմ կայանալիք հանդիպման սպասումներով։
Ֆրանսիայում և ողջ Արևմտյան Եվրոպայում մայիսին և հունիսին գրանցված բարձր ջերմաստիճանները մեծ տարածքներ են չորացրել՝ դրանք դարձնելով հատկապես խոցելի անտառային հրդեհների համար։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ուկրաինական պատերազմի հարցում Չինաստանը մշտապես օբյեկտիվ և անաչառ դիրքորոշում է ունեցել, հավատարիմ է մնացել ճգնաժամի քաղաքական կարգավորմանը և շարունակել է խրախուսել խաղաղ բանակցությունները։
Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
Փաշինյանը, Միշուստինը, Բելառուսի ու Ղազախստանի վարչապետերը շրջում են «Իննոպրոմ» 16-րդ ցուցահանդեսում
Խուզարկվում է նաև «Մուլտի տաբակը»․ ներսում որևէ աշխատակից ու փաստաբան չկա. տնօրեն
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ բանակցությունները կկենտրոնանան իրանական միջուկային ծրագրի, Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման և նրա ակտիվների ապասառեցման վրա։
Թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կարևորում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգայնորեն բարձրացված հարցերը ստանան պատշաճ միջազգային գնահատական և ուշադրություն։
Անցյալ շաբաթ մենք տրամադրեցինք մեր 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին 4 միլիարդ եվրոն՝ առաջադեմ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայով Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Շատ ավելին կլինի շատ շուտով
Զախարովան հայտնել է, որ դեսպանին կհիշեցվի Վիեննայի կոնվենցիայով Ստոկհոլմի պարտավորությունների և նրանց նախկին երաշխիքների մասին։
Իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավել ձայները դրան խանգարում են։
Նորարարությանն անհրաժեշտ են սահմանափակող պատնեշներ… Եթե ԱԲ-ն պետք է լինի հզոր, այն պետք է կառավարվի:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մարզաբազա «Օլիմպավանից» օտարերկրյա մարզիկների դուրս բերելը միջազգային սկանդալ կառաջացնի։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Չինաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկուշաբթի օրը Խաղաղ օվկիանոսում հաջողությամբ իրականացրել են հրթիռի փորձնական արձակում: Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ տարածաշրջանի երկրները նախազգուշացրել էին, որ Պեկինը ծրագրում է փորձարկել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և նրա բիզնես ընկերություններ՝ խուզարկությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը: