ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հյուրընկալվել է ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսի Storytime with the Second Lady փոդքաստում, որտեղ մասնակիցները երեխաների համար պատկերազարդ գրքեր են կարդում։ Ուրբաթ հրապարակված թողարկման ընթացքում Թրամփը ոչ միայն կարդացել է ԱՄՆ նախագահների մասին մանկական գիրքը, այլև ընթերցանությունն ուղեկցել է իր նախորդների, ֆիզիկական վիճակի և Սպիտակ տանը նրանց կյանքի մասին մեկնաբանություններով, հայտնում է Associated Press-ը։
Առաջիկայում կտեսնեք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հայտարարությունը. Վարդևանյան
Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային վերահսկողությունը՝ վառելիքաքսուքային նյութերի (ՎՔՆ) ապօրինի արտահանումը կանխելու նպատակով։ Շարժական խմբերը շուրջօրյա պարեկություն են իրականացնում սահմանամերձ շրջաններում՝ ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում ստուգելով ավտոցիստեռններն ու բենզատարները։
ԲՀԿ-ը պիտի ստանար մանդատները, ինչից է վախեցել ՍԴ-ը, ժամանակը ցույց կտա. Օրբելյան
Ջրաշենի նախկին համայնքապետի և նրա ծնողների դանակահարության դեպքի մասին ABC Media-ին մանրամասներ են հայտնի դարձել։ ՆԳՆ-ից մեզ ասացին, որ մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունից հետո ծեծկռտուք է եղել, ապա դանակահարություն։ Կա մեկ ձերբակալված։
Վրաստանի ՆԳ նախարարության Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ողջ երկրում իրականացրել են հատուկ միջոցառումներ՝ միգրացիոն հոսքերի նկատմամբ ուժեղացված վերահսկողության շրջանակում, հաղորդում է Georgia Online-ը։
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները` անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ն հրապարակեց ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը։
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, 2026 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին:
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը հերթական անգամ չեղարկել է ԱՄՆ կատարելիք իր այցը՝ ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործչին դատական հետապնդման ենթարկելու կոչերի ֆոնին, հայտնում է «Հաարեց» (Haaretz) պարբերականը։
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հրաժեշտ տվեց Ազգային ժողովին ու քաղաքականությանը։ Վերջինս իր գործունեությունը շարունակելու է բիզնես ոլորտում։ Մենք ուսումնասիրել ենք Արշակյանի հայտարարագիրը, որից ակնհայտ է դառնում, որ վերջինիս ընտանիքի սոցիալական վիճակը 2018թ-ից սկսած կտրուկ լավացել է, երբ վերջինս տարբեր պատասխանատու պաշտոնների նշանակվեց։
#ՀԻՄԱ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
Առաջիկա ժամերին հայտնի կդառնա Սահմանադրական դատարանի որոշումը։
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է հուլիսի 5-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը։
Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել, որ ուժգնությունը մի քանի րոպեում G3-ից աճել է մինչև G3.33։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Որքան էլ Եվրամիությունն ու Արևմուտքը փորձեն փոխարինել Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանում, դա նրանց չի հաջողվի։ Երևանում ընթացող «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» թեմայով համաժողովից առաջ այս մասին ասաց ռուսաստանցի թյուրքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։
Լեհաստանն ակնկալում է, որ Կիևը քայլ կանի նացիստների հերոսացման շուրջ սկանդալից հետո։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
ԱԺ նախագահի պաշտոնից հեռացող Ալեն Սիմոնյանը հերթական պարգևատրման վերաբերյալ կարգադրությունն է ստորագրել, որով պարգևատրել է ԱԺ պատգամավորներին, պետական աշխատողներին։
Իսրայելի ոստիկանությունն ավարտել է այն ցանցի գործունեության հետաքննությունը, որի անդամները կանանց հարկադրել են սեռական ծառայություններ մատուցել: Տուժողների հավաքագրումը կատարվել է սոցիալական ցանցերի միջոցով՝ գրասենյակային աշխատանքի առաջարկի պատրվակով։
Այսօր՝ հուլիսի 4-ին, Լոռու մարզում ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի՝ դանակահարված վիճակում։
UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է այն լավագույն ժամանակահատվածը, երբ մարզիկը կարող է վերադառնալ օկտագոն և կրկին մրցել խառը մենամարտերի կանոններով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Մեծ Մանչեստրի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը, որին համարում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հավանական իրավահաջորդը, հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում չի նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, հայտնում է Euronews-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ 11 անձի ներում շնորհելու հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ «Մաքուր օդի մասին» օրենքի (Clean Air Act) խախտման գործերով ներգրավված անձանց, որն ուղղված է արտանետումների կրճատմանն ու օդի որակի բարելավմանը, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի: Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրի Պանտելինը՝ Երևանում անցկացվող «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը» թեմայով համաժողովում։
Այսօր էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը: Այս մասին հայտնում են ԳԹԿ-ից:
Նյու Յորքի Ջոնս Բիչ լողափում ուրբաթ գրանցվել է շնաձկան հնարավոր հարձակման միջադեպ, որի հետևանքով լողացողներից մեկը ոտքի վնասվածքներ է ստացել։ Ջրատարածքը ստուգելու համար իշխանությունները ժամանակավորապես փակել են լողափի մի հատվածը, հաղորդում է Associated Press-ը։
Բաքվի բնակելի շենքերից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով դեռահաս է մահացել։ Լուրը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանի խոսքով՝ հունիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունը սարսափելի վարչական ռեսուրս է կիրառել. ով աչք ունի, տեսել է, ով ականջ ունի՝ լսել է։ Այդ իսկ պատճառով նրա համար անընդունելի է արտահայտությունը, երբ ասում են, թե «Նիկոլ Փաշինյանը փաստացի վերընտրվել է»։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ:
Ֆրանսիան Մերձավոր Արևելք է ուղարկել երկու ականազերծող նավ, երկու ֆրեգատ և պարեկային ինքնաթիռ՝ Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար։