Եվրոպան այսօր դժվար թե ընդունակ լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման համար, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 5-ին՝ ժամը 11:30-18:00-ը, կդադարեցվի Չարենցավան քաղաքի 1-6 թաղամասերի, 11 թաղամասի ջրամատակարարումը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը անձամբ հետևել է նոր «Կան Գոն» ականակրի մարտական համակարգերի փորձարկումներին, որոնք տեղի են ունեցել հուլիսի 3-ին, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ուկրաինայի նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
2012 թվականի դեկտեմբերի 24-ին գաղտնազերծվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության վերլուծական տեղեկագիրը: Փաստաթուղթը վերաբերում է ԽՍՀՄ-ում ազգային և տարածքային հակամարտություններին:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով»՝ նշելով երկրի քաղաքական համակարգում լայնածավալ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը։
Ռուսաֆոբիայի խնդիրը լայն տարածում է գտել Բալթյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում և Մոլդովայում, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։
Ապա այդ նույն թշնամիդ, ինչպես նաև տարբեր այլ երկրներ, իրենց շահերով պայմանավորված, քիթները խոթում են քո երկրի ներքին գործերի մեջ՝ պարտադրելով փոխել սահմանադրությունն ու անցկացնել տարատեսակ հանրաքվեներ, համազգային նպատակների վերափոխումներ՝ անգամ վերանայման ենթարկել ագգային կարծրատիպերն ու արժեքային համակարգը:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Այս մասին հայտնում են Qahana.am-ից։
Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2026 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.9%-ով (193.7 լարիով) և կազմել 2363.8 լարի։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Մարոկկոյի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Կանադայի նկատմամբ՝ 3:0 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: Հանդիպման առաջին խաղակեսն անցավ լարված և համառ պայքարում։ Կանադայի հավաքականը փորձեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Մարոկկոյի պաշտպանությունն ու դարպասապահը գործեցին անթերի՝ թույլ չտալով մրցակցին բացել հաշիվը։ Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Ադրբեջանի Խաչմազի շրջանում տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այսօր հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Այն մեր պետական տոնացույցում սոսկ հերթական հիշարժան ամսաթիվ չէ, այլ հնարավորություն է վերաիմաստավորելու մեր անցյալը, վերարժևորելու ներկան և վերահաստատելու մեր ժողովրդի, հասարակության և հատկապես գալիք սերունդների առջև ստանձնված ժողովրդավարական պետականության կերտման հանձնառությունը։
Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում և էական է, թե ով և ինչպես է այդ կանոնները սահմանել։ Դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, և սա պետության կայունության ու զարգացման կարևոր նախապայման է։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում։
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունը և այն արժեքային հիմքը, որի վրա կառուցվում են ազատությունը, ժողովրդավարությունը, արդարությունն ու իրավունքի գերակայությունը:
Այս տարիների ընթացքում մեր երկիրն անցել է բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ հաղթահարելով քաղաքական, անվտանգային և հասարակական բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ ընթացքում առավել ակնհայտ է դարձել, որ Սահմանադրության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն դրա տառով, այլև դրա ոգու հանդեպ ձևավորված հանրային ու պետական վերաբերմունքով։
1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով՝ հետագայում հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվելով փոփոխությունների։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Կիրակի՝ հուլիսի 5-ին, Երևանում սպասվում է տաք ամառային եղանակ։ Առավոտյան օդի ջերմաստիճանը կլինի +21-ից +24 աստիճան, տեղումներ չեն սպասվում, կփչի թույլ հյուսիս-արևմտյան քամի։ Կեսօրին ջերմաստիճանը կհասնի +25-ից +29 աստիճանի, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Երեկոյան օդը կսառչի մինչև +20-ից +26 աստիճան, սպասվում են անձրև և ամպրոպ։
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի երկրորդ դիմակայությունում Ֆրանսիայի ազգային հավաքականը ծանրագույն պայքարում նվազագույն՝ 1-0 հաշվով առավելության հասավ Պարագվայի ընտրանու նկատմամբ և նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային արդիական հարցեր, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ֆրանսիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ շոգի պատճառով կիրակի՝ հուլիսի 5-ին, Ֆրանսիայի հարավի յոթ դեպարտամենտներում սահմանվել է նարնջագույն վտանգի ռեժիմ, հայտնել է Le Figaro-ն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամ ալիքում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նշելով, որ կողմերը քննարկել են ռազմաճակատում տիրող իրավիճակը, դիվանագիտական ջանքերը և «այս պատերազմն ավարտելու իրական հեռանկարը»։
Լրջախոհ ու անկեղծ որևէ մարդ չպիտի համարձակվեր բարոյական առումով Հիսուսի գերազանցությունը վեճի առարկա դարձնել։ Թերևս ոմանք համաձայն չլինեն Նրա անձի՝ աստվածային բնույթ ունենալու մասին հնչած դավանաբանական խրթնաբանությունների հետ, սակայն երբ խնդիրը Հիսուսի սրբությանն է վերաբերում, ապա ամեն ոք համաձայն ու համերաշխ կլիներ այն հայտարարությանը, թե երկրի վրա ապրող մարդկանց որդիների մեջ ամենասուրբը, ամենաբարին ու ամենաարդարը համարվել կարող է միայն Հիսուս։
Թուրքիայի ձկնաբուծության և ջրային կուլտուրաների ոլորտում արձանագրվել է հանրապետության պատմության ամենաբարձր ցուցանիշը։
Մի քանի ժամ պակաս քնելը շատերին կարող է թվալ սովորական ու անվնաս։ Սակայն պետք է հիշել, որ երբ քնի պակասը դառնում է սովորություն, սա սկսում է բացասական ազդեցություն ունենալ մեր օրգանիզմի վրա։
Կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր ունի ու ամեն անհեթեթ պատճառաբանությամբ այս ու այն տեղ ավելացնում է հարկային բեռը։
Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող