Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր կայացավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական հերթական նիստը։
Այս տարվա հունիսի 21-ին Երևանի քրեական դատարանի դատավոր, այդ դատարանի նախկին նախագահ, Կարեն Անդրեասյանի սրտի և հոգու դատավոր Արթուր Մկրտչյանը դարձավ 65 տարեկան, ինչը նշանակում էր, որ թոշակի անցնելու կապակցությամբ վերջինիս լիազորությունները դադարեցվում են, որի արդյունքում այն գործերը, որոնք նա չի հասցրել ավարտել, կմակագրվեն այլ դատավորների և կսկսվեն նորից։
«Եթե մի մարդ կնոջը թալանել է, իր երեխաների ունեցվածքն է թալանել, ինչի՞ մասին է խոսում: Այսինքն՝ Հայաստանում ի՞նչ օրենք. մի քանի քրեական գործեր կային՝ լրիվ ծածկադմփոց արեցին Եղվարդի բաժնում, փակեցին: Ինքը եկավ մեր տան պատուհանը ջարդեց, հետո աղջկաս էին ծեծել հեր ու տղա իրենց բակում, դա էլ փակեցին: Շունը շան թաթը չի կծի, հասկանո՞ւմ եք»: