Հունիսի 18-ին մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը։ Ստորև՝ տուրի խաղացանկը․
Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքի Թայմս Սքուերում, իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։ Այդ մասին հունիսի 18-ին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ սկզբնապես համաձայն չի եղել Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, սակայն ընդունել է այն նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից հավաստիացումներ ստանալուց հետո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի Լիբանանից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի ճնշմանը, գրում է The Times of Israel-ը։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.81 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.01 դրամ:
Ինչպես արդեն իմ գործընկերները տեղեկացրել են, տեղի կունենա մամուլի ասուլիս Եվրոպական դատարանի Վ․Թ․-ն ու այլոք ընդդեմ Ադրբեջանի վճռի թեմայով։ Հայտարարությունը կարող եք տեսնել ստորև։ Խնդրում ենք բոլորին, ում հետաքրքիր է, ներկա գտնվել, կամ այլ կերպ հետևել ասուլիսին։
Եվրամիությունը որոշել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգել արդեն մեկ տարով։ Մինչ այժմ Ուկրաինայի դեմ պատերազմի և ուկրաինական տարածքների բռնակցման պատճառով սահմանված պատժամիջոցները երկարաձգվում էին վեց ամիսը մեկ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է կայանային հունիսի 19-ին Բյուրգենշտոկ քաղաքում, տեղի չեն ունենա։ Այդ մասին, վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +24…+26 աստիճան։
Մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրում Շվեյցարիան առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ: Շվեյցարացիների կազմում աչքի ընկան Յոհան Մանզաբին (դուբլ), Ռուբեն Վարգասը, Գրանիտ Ջական: Բոսնիա և Հերցեգովինայի հեղինակության գոլը խփեց Էրմին Մահմիչը: Այս խմբում Կանադան ու Շվեյցարիան ունեն 4-ական միավոր: Կատարն ու Բոսնիա և Հերցեգովինան վաստակել են 1 միավոր:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Շվեյցարիա, որտեղ պետք է ուղիղ բանակցություններ վարեր իրանցի բանագնացների հետ, հետաձգվել է, հայտնել են Սպիտակ տնից՝ որոշման պատճառ նշելով «լոգիստիկ» խնդիրները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Ինտերը» պաշտոնապես երկարաձգել է գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ պայմանագիրը։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի ընտանիքը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստի հոր առողջական խնդիրների առիթով։
Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին, սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Tennis Europe»-ի (Եվրոպական թենիսի ֆեդերացիա) նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին։
«Վարդապե՛տ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ Նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, Ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. ԺԲ 13-15):
Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի ապրիլի դրությամբ այդ երկրի կարճաժամկետ արտաքին պարտքի ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 3%-ով և հասել 171.6 մլրդ դոլարի։
Սառնարանի դռան հատվածում ձու պահելը կարող է նպաստել դրանց ավելի արագ փչանալուն։ Այս մասին «Вечерняя Москва» թերթի հետ զրույցում հայտնել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Ողջ ողբերգականությամբ հանդերձ, սա օրինաչափ և ինչ-որ իմաստով անխուսափելի ընթացք է, որը պատահում է այն ժողովուրդների հետ, որոնք իրենց աղետներ բերած ուժին առնվազն քաղաքական իմաստով աղբանոց ուղարկելու փոխարեն՝ թույլ են տալիս աշխարհաքաղաքական բրոկերներին հանձնել պետությունն այս կամ այն կողմ տանելու մանդատը:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական ծրագրով նախատեսված՝ 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի ընթացքում մինչ օրս իրականացված միջոցառումները և բարեփոխումները։
Հռոմի Լևոն XIV պապը ծրագրում է այցելել Պերու նոյեմբերի առաջին կեսին, հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ Խոսե Բալսասարը Վատիկանում քահանայապետի հետ հանդիպումից հետո:
Մինսկում` «Ազգային անվտանգություն. Բելառուս-2026» անվտանգության ոլորտի III միջազգային ցուցահանդեսի շրջանակում, տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՄԿՎԷՍ) 24-րդ նիստը։
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, հանրապետական Ռոջեր Ուիքերը հինգշաբթի ներկայացված նոր հայտարարության մեջ լուրջ մտահոգություն է հայտնել և քննադատել Իրանի հետ համաձայնագիրը:
Եվրոպական միության վիճակագրական ծառայության (Eurostat) կողմից հրապարակված մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ինդեքսների համաձայն՝ Թուրքիան զգալիորեն զիջում է եվրոպական չափանիշներին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի իսրայելցի հակառակորդներին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մնում է միակ համաշխարհային առաջնորդը, որը ներկայում բացահայտ կերպով համակրում է Իսրայելին, իսկ Միացյալ Նահանգները հրեական պետության միակ իսկապես ազդեցիկ դաշնակիցն է:
Զատուլինը նշել է, որ ռուսական կողմը չի կարող անցած ընտրություններն ամբողջությամբ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ճանաչել։
Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրավապահները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: