Բաժիններ՝

Հայաստանը Ասիական զարգացման բանկից լրացուցիչ 293 մլն դոլարի վարկ կվերցնի

Սեյսմակայուն դպրոցների կառուցման համար Հայաստանի կառավարությունը Ասիական զարգացման բանկից կվերցնի 293 մլն դոլարի լրացուցիչ վարկ: Վարկային համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում:

2016 թվականին Ասիական բանկի հետ կնքված նախնական վարկային համաձայնագիրը նախատեսված էր 46 դպրոցների կառուցման և հիմնանորոգման համար, նոր համաձայնագրով նախատեսվում է ևս 50 դպրոցի կառուցում և հիմնանորոգում:

Աշխատանքների առաջին փուլի շրջանակներում նշված 46 դպրոցներից (նախատեսված է մոտ 20 հազար աշակերտի համար) աշխատանքները 28-ում արդեն ավարտվել են, ևս 18-ում շարունակվում են:

Վարկային միջոցներով նախատեսվում է նաև վերանայել շինարարական նորմերը և արդիականացնել սեյսմոգրաֆների հանրապետական ցանցը:

Բացի նշված 293 մլն դոլարից, համաֆինանսավորումը կարող է կազմել 73 մլն դոլար (ԱԱՀ-ի փոխհատուցման գծով)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930