Բժիշկը կոչ է արել չքնել հեռուստացույց դիտելիս
Քնի մասնագետ Կարեմա Մագոմեդովան բացատրել է, թե ինչու չպետք է քնել հեռուստացույց դիտելիս։ Նա РИА Новости-ի հետ զրույցում խոսել այս սովորության վնասական կողմերի մասին։
Մագոմեդովան վստահեցրել է, որ հեռուստացույց կամ YouTube տեսանյութեր դիտելիս քնելը վատթարացնում է քնի որակը։
«Նույնիսկ եթե դուք չեք նայում էկրանին, հեռուստացույցի լուսավորությունը ճնշում է մելատոնինի արտադրությունը։ Ուղեղը շարունակում է մշակել տեղեկատվությունը, մինչ դուք քնում եք՝ ծանրաբեռնելով ձեր նյարդային համակարգը և խանգարելով ձեզ բավարար քնել, նույնիսկ եթե անկողնում եք եղել ութ ժամ»,- զգուշացրել է բժիշկը։
Նրանց, ովքեր չեն կարողանում քնել լռության մեջ, բժիշկը խորհուրդ է տվել միացնել հանգիստ երաժշտություն, մեղեդիներ, որոնք պարունակում են բնության՝ անձրևի կամ խարույկի ձայներ: Միևնույն ժամանակ, բժիշկը պարզաբանել է, որ երաժշտությունը չպետք է պարունակի ձայնի հանկարծակի փոփոխություններ, որոնք ուժեղ հուզական սթրես են առաջացնում:



