Ձվերը պարունակում են նաև կարևոր միկրոէլեմենտներ՝ խոլին, սելեն, ցինկ և երկաթ։ Բժիշկը բացատրել է, որ դրանք անհրաժեշտ են ուղեղի գործունեության համար։
Նրանց, ովքեր չեն կարողանում քնել լռության մեջ, բժիշկը խորհուրդ է տվել միացնել հանգիստ երաժշտություն, մեղեդիներ, որոնք պարունակում են բնության՝ անձրևի կամ խառույկի ձայներ:
«Բարդությունը կարող է արտահայտվել նախ բրոնխիտ թոքաբորբով, որովհետև օդակաթիլայինների բարդությունը հենց սա է, այսինքն՝ կլինիկորեն դա արտահայտվելու է հազով, ընդհանուր թուլությամբ, ջերմությամբ։ Կարող է բարդանալ ավելի լուրջ խնդիրներով՝ սիրտ-անոթային, նյարդային համակարգի կողմից, որ պահանջում են նեղ մասնագիտական բուժում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Իր օգտակար հատկություններով ծովատառեխը չի զիջում ձկան թանկարժեք տեսակներին, իսկ օմեգա ճարպաթթուների մեծ պարունակության շնորհիվ այն բարենպաստ է ազդում անոթների և սրտի առողջության վրա։ Ծովատառեխով կերակրատեսակների այս և այլ օգուտների մասին նյութը հրապարակվել է «Здоровое питание.рф» նախագծի կայքում:
Նշվում է, որ նեյրոբլաստոմայով հիվանդանում են հիմնականում մինչև հինգ տարեկան երեխաները։ Որպես կանոն, հիվանդությունը պայմանավորված է գենետիկ մուտացիայով, որը տեղի է ունենում վաղ զարգացման ընթացքում: Միևնույն ժամանակ, օրգանիզմում օքսիդատիվ սթրեսը կարող է արագացնել ուռուցքների աճը նեյրոբլաստներից՝ սեռական բջիջներից, որոնք սովորաբար վերածվում են նեյրոնների: