Նրանց, ովքեր չեն կարողանում քնել լռության մեջ, բժիշկը խորհուրդ է տվել միացնել հանգիստ երաժշտություն, մեղեդիներ, որոնք պարունակում են բնության՝ անձրևի կամ խառույկի ձայներ:
Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները:
Ընդհանրապես քնից մեկ ժամ առաջ ցանկալի է դադարեցնել բոլոր տեսակի խաղերը, երեխային բերել հանգիստ դաշտ, գրկել կամ որևէ գործողություն անել, որոնք հանգստացնում են փոքրիկին։ Ցանկալի է թուլացնել տան լուսավորությունը՝ 50-70 տոկոսով։ Պետք չէ միացնել սպիտակ, կապույտ լույսեր, որոնք արևածագի լույսերի նման են։ Կարող են լինել արևամուտին նման լույսեր՝ կարմիր, վարդագույն, մուգ դեղին։