Տորոնտոյի համալսարանը, Ռաշ համալսարանի Ալցհեյմերի հիվանդության հետազոտական կենտրոնը և Փարիզ Դիդրո համալսարանի կոգնիտիվ նևրոլոգիայի կենտրոնի աշխատակիցներն ուսումնասիրել են 70 անց 3500 անձանց տվյալներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից և Ֆրանսիայից: Որոշ կամավորներ տառապել են Ալցհեյմերի հիվանդությամբ, հաղորդում է «News Mail.RU»-ն:
Ճիշտ և բազմազան սնունդը կարևոր դեր է խաղում ուղեղի գործունեության խթանման գործում: Էնդոկրինոլոգ Դարիա Բեդենաուն «Газете.Ru»-ին պատմել է, թե որ մթերքներն են լավագույնս խթանում ուղեղի գործունեությունը։
Օրական ընդամենը տասը րոպե մարզվելը բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա, բարելավում է տրամադրությունն ու ճանաչողական կարողությունները։ Այս մասին Daily Mirror-ին ասել է Լոնդոնի Քինգս քոլեջի պրոֆեսոր, ֆիզիոթերապևտ և հոգեկան առողջության հետազոտող Բրենդոն Սթաբսը։
«Խնձորը ասկորբինաթթվի, կալիումի, սիլիցիումի, կոբալտի, մոլիբդենի, պղնձի և քրոմի արժեքավոր աղբյուր է։ Այս մրգերը բարենպաստ ազդեցություն ունեն ուղեղի աշխատանքի վրա, իջեցնում են խոլեստերինի մակարդակը և աջակցում իմունիտետին: Իսկ խնձորը նաև կանխում է լեղապարկում քարերի առաջացումը, սակայն սա ավելի շատ վերաբերում է թարմ մթերքին»,- բացատրել է բժիշկը։