Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր. Բայրաքթար

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Փարիզում տեղի է ունեցել հանդիպում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը. այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային և բնական գազին»,- X-ում գրել է թուրք նախարարը՝ հանդիպումից հրապարակելով լուսանկարներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031