ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նոր եռամյա պայմանագրերի կնքման հետ կապված մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե այն ձգձգվում է:
Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի, և այն սկսելու համար հիմքեր չկային, հայտարարել է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
ԵՄ երկրները չեն աջակցում Ուկրաինայի արագացված անդամակցությանը դաշինքին, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրանական պատասխան հարվածի հետևանքով զոհված ամերիկացի զինվորականները գտնվել են Քուվեյթի առևտրային նավահանգստի թույլ պաշտպանված շենքում և ավիահարվածի մասին որևէ նախազգուշացում չեն ստացել։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում ասաց, թե կառավարությունը հոգում է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող հայերին ցամաքային սահմանով Օման տեղափոխելու ծախսերը։
Օրեր առաջ 168․am-ը տեղեկացրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի հերթական պայմանագիրն է կնքել և շուրջ 49 միլիոն դրամով պատվիրակել հատկացնել «Վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի անցկացման կազմակերպումը։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցերին՝ ի՞նչ տրամադրություններ են Վրաստանում Հայաստան-Ադրբեջան առևտրային հարաբերությունների համատեքստում, արդյո՞ք ոգևորություն կա տարածաշրջանայնացման առումով, և արդյո՞ք պաշտոնական Թբիլիսին թոթափում է այն մտահոգությունը, որ «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման պարագայում կարող է իրենց տարանցիկ դերը նվազել:
Opta Sport վիճակագրական պորտալի տվյալներով՝ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում կրեց իր հինգերորդ պարտությունը 90-րդ րոպեից հետո խփված գոլի պատճառով։ Լիգայի պատմության մեջ ոչ մի թիմ երբեք նման ցուցանիշ չի գրանցել մեկ մրցաշրջանում։
Այսօր Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ 2025 թվականի ամռան ամիսներին, մասնավորապես հուլիս-օգոստոս ամիսներին, Վարդենիսի և Ջերմուկի տարածքում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի առաջխաղացում, փաստացի նոր ներխուժում և խորացում ՀՀ սուվերեն տարածքում։ Ես դիտեցի ասուլիսն ամբողջությամբ, քանի որ թեման շատ զգայուն է։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը 74 միլիոն դոլարի պայմանագիր են կնքել R4-Integration ընկերության հետ՝ Lockheed Martin HC-130J Combat King II ինքնաթիռների համար արբանյակային կապի համակարգեր մատակարարելու և տեղադրելու համար:
Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում ՀՀ Կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը որոշել է ժամանակավորապես հատուկ պայմաններ սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ ապահովելով նրանց կապի հասանելիությունն առանց լրացուցիչ ծախսերի։
«Ինչի՞ ԱԺ նիստը չենք չեղարկել ընդհանրապես, որ գանք այստեղ սադրիչ, անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետության վտանգե՞նք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասծանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի, թե Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը նա անհոգ պեռաշկի էր ուտում ավտոբուսում, այն դեպքում, երբ իր Արտաքին հետախուզական ծառայության 2026թ. զեկույցում նշվել էր հնարավոր պատերազմն ինչ վտանգներ կունենա Հայաստանի համար։
Մարտի 4-ի առավոտյան հեռուստատեսային ելույթում Սանչեսն ասել է, որ կառավարության դիրքորոշումը կարելի է ամփոփել «ո՛չ պատերազմին» խոսքերով։
Թուրքիան նախազգուշացրել է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած թշնամական գործողության և կշարունակի խորհրդակցությունները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ՝ իր սահմանների մոտ Իրանից արձակված հրթիռի խոցման միջադեպի լույսի ներքո։ Այս մասին գրում են ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները, հաղորդելով՝ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից:
Ինչքան ինձ պահեք, այնքան զրոյական է լինելու ՔՊ-ի ռեյտինգը. Վարդան Ղուկասյան
Մեր օրակարգի թե՛ տնտեսական, թե՛քաղաքական հարցերը քննարկել ենք վրաց գործընկերոջ հետ, այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի բարձրաձայնած խնդրին, որը վերաբերում է այն տնտեսական խնդիրներին, որին բախվում են հայ տնտեսվարողները հարևան Վրաստանում:
Իրանը կհետապնդի իր նպատակները Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում՝ անկախ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիրքորոշումից:
2026 թվականի մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ թեհրանաբնակ Հովսեփ Ավետյանի հետ, որն անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Իրանում տիրող ներկայիս իրավիճակի և հայ համայնքի մասին։
Նվազագույն աշխատավարձը պետք է դարձնեք 95 հազար. Նվազագույն աշխատավարձն իրական կյանքում դեր չունի
Միևնույն ժամանակ, Հորդանանի ոստիկանությունը կոչ է արել դեսպանատան մոտակայքում ապրող բնակիչներին մնալ տանը, փակել պատուհանները և ձեռնարկել այլ նախազգուշական միջոցներ։
Փետրվարի 28-ին Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից և Իսլամական Հանրապետության կողմից Պարսից ծոցի երկրների և Իսրայելի դեմ ձեռնարկված հակահարվածից հետո շատ երկրների օդային տարածքը փակվել է։
Գրոսին հնարավոր է համարել, որ Իրանում պահպանվում է հարստացված ուրանը։
Եթե որևէ տնտեսվարող հրաժարվում է թոշակառուներին անկանխիկ ապրանք վաճառել՝ ապօրինի է. Արսեն Թորոսյան
Իրաքի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆուադ Հուսեյնը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները՝ Իրանին հարվածների և էներգաշուկայի համար հետևանքների ֆոնին:
«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին՝ նշելով իսպանական այն ակումբը, որին չէր ցանկանա միանալ։
Այսօր Թուրքիան ոչնչացրել է Իրանի տարածքից դեպի իր տարածք թռչող հրթիռը
Ֆիդանը փոխանցել է Անկարայի արձագանքը Իրանից արձակվելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցրած և չեզոքացված բալիստիկ հրթիռի վերաբերյալ
Հունգարիան կարող է դադարեցնել Եվրամիության կողմից Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակումը, եթե ԵՄ-ն առաքելություն իրականացնի «Դրուժբա» նավթամուղի ստուգման համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ներկայանալ չցանկացած հունգարացի պաշտոնյայի։
Տեսանյութում Հենրիխ Մխիթարյանը հայերենով կոչ է անում հետևել «Ինտեր»-ին սոցիալական ցանցերում։