Ինձ ասում եք՝ պերաշկի ես ուտում, ինչո՞ւ չեք ինքնահրկիզվում, ինչո՞ւ գլխներիդ փոշի լցրած չէ. Փաշինյան

«Ինչի՞ ԱԺ նիստը չենք չեղարկել ընդհանրապես, որ գանք այստեղ սադրիչ, անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետության վտանգե՞նք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասծանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի, թե Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը նա անհոգ պեռաշկի էր ուտում ավտոբուսում, այն դեպքում, երբ իր Արտաքին հետախուզական ծառայության 2026թ. զեկույցում  նշվել էր հնարավոր պատերազմն ինչ վտանգներ կունենա Հայաստանի համար։

«Ինչո՞ւ եք նիստ անում, չեղարկեք նիստը, էս էրեխեքին ինչի՞ եք բերել այստեղ նստացրել։ Որ ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք, ինչո՞ւ գլխներիդ մոխիր լցված չէ, կամ ինչի՞ քուրձ չեք հագել, կամ ինչի՞ չեք ինքնահրկիզվում՝ չեմ հասկանում»,- ասաց նա և նշեց, որ որևէ պատճառ չի տեսնում, որ կառավարության մեծամասնությունը պետք է սեփական ժողովրդի հետ շփվելուց հրաժարվի։

Ագնեսա Խամոյանն արձագանքեց, որ բոլորն էլ «պեռաշկի» են ուտում, սակայն դրանով նա ի՞նչ ազդակ էր ուզում տալ ՀՀ քաղաքացիներին։

«Ձեզ համար վատ լուր ունեմ, որ երբ ուտում էինք և համացանցով տարածվեց տեսանյութը, Մերձավոր Արևելքի մի շարք հարգելի գործընկերներ մեր պեռաշկի ուտելու ռիլից հետո որոշեցին գնալ և հրապարակային ռեստորաններում ճաշել՝ ցույց տալու համար, որ իրենց քաղաքացիներն անհանգստանալու բան չունեն, և իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է զեկույցներին, Փաշինյանն ասաց, որ իրենց դրանք ամենօրյա ռեժիմով ստանում են, և Հայաստանում ինստիտուտներն աշխատում են, անկախ նրանից, թե վարչապետն ինչ է անում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031