Բաժիններ՝

«Լիվերպուլն» ԱՊԼ-ի բոլոր ժամանակների հակառեկորդ է սահմանել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» 1:2 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին», ընդ որում մերսիսայդցիները գոլը բաց են թողել ավելացված ժամանակի չորրորդ րոպեին։ «Վուլվզի» կազմում գոլի հեղինակ է դարձել Անդրե Տրինդադեն։

Opta Sport վիճակագրական պորտալի տվյալներով՝ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում կրեց իր հինգերորդ պարտությունը 90-րդ րոպեից հետո խփված գոլի պատճառով։ Լիգայի պատմության մեջ ոչ մի թիմ երբեք նման ցուցանիշ չի գրանցել մեկ մրցաշրջանում։

Ավելի վաղ «Լիվերպուլը» պարտվել էր 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» (1:2), 23-րդ տուրում՝ «Բորնմութի» (2:3), 7-րդ տուրում՝ «Չելսիի» (1:2) և 6-րդ տուրում՝ «Քրիստալ Փելասի» (1:2) դեմ խաղերում։

Այս խաղից հետո «Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 48 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ «Վուլվերհեմփթոնը» 16 միավորով մնում է 20-րդ տեղում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս