Բաժիններ՝

Սպերցյանը հայտարարել է, որ չի տեղափոխվի եվրոպական ակումբ՝ աշխատավարձի կրճատման դիմաց

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին՝ նշելով իսպանական այն ակումբը, որին չէր ցանկանա միանալ։

«Կարող եմ ասել, որ պատրաստ չեմ տեղափոխվել «Էլչե»։ Ես պատրաստ եմ գնալ այնտեղ, որտեղ ինձ սպասում են։ Լավ ակումբ, որտեղ կխաղամ»,- հայտարարել է Սպերցյանը, ում խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:

Հարցին՝ արդյո՞ք Սպերցյանը կհամաձայնի տեղափոխվել եվրոպական ակումբ՝ աշխատավարձի կրճատման դիմաց, ֆուտբոլիստը բացասական պատասխան է տվել. «Հավանաբար՝ ոչ։ Դա կախված է ակումբից… Օրինակ՝ գնալ «Էլչե» և կորցնել աշխատավարձիս կեսը, իհարկե, դա սարսափելի է»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ, այդ թվում՝ «Լիդս Յունայթեդը», «Լանսը», «Պորտոն» և «Սևիլիան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս