Բաժիններ՝

Ֆրանսիական կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ

Ֆրանսիական Rafale կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է RFI-ից (Միջազգային ֆրանսիական ռադիո), այս մասին France 2-ին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Հաղորդագրության համաձայն՝ Բարոն նշել է, որ ֆրանսիական Rafale ինքնաթիռները որսացել և ոչնչացրել են Արաբական Միացյալ Էմիրություններ շարժվող իրանական անօդաչու թռչող սարքեր։

Ֆրանսիայի քաղաքացիներին տեղափոխելու վերաբերյալ նախարարը նշել է, որ մարտի 4-ին կիրականացվեն «մի քանի չվերթեր», այդ թվում՝ մեկը՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, «մեկ այլ թռիչք Եգիպտոսից՝ Իսրայելից ամենախոցելի մի քանի հայրենակիցների վերադարձնելու համար»։

Փետրվարի 28-ին Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից և Իսլամական Հանրապետության կողմից Պարսից ծոցի երկրների և Իսրայելի դեմ ձեռնարկված հակահարվածից հետո շատ երկրների օդային տարածքը փակվել է։

Միացյալ Նահանգները և Իսրայելը հայտնել են, որ «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաների և էներգետիկ օբյեկտների Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Իրաքում: Հարվածի է ենթարկվել նաև Կիպրոսում բրիտանական ավիաբազան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031