Քուվեյթում զոհված ամերիկացի զինվորականներին չեն տեղեկացրել հարձակման մասին. լրատվամիջոցներ
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրանական պատասխան հարվածի հետևանքով զոհված ամերիկացի զինվորականները գտնվել են Քուվեյթի առևտրային նավահանգստի թույլ պաշտպանված շենքում և ավիահարվածի մասին որևէ նախազգուշացում չեն ստացել։
Մարտի 3-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Քուվեյթում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է վեց ամերիկացի զինվորական:
«Զոհված զինվորականներից մեկի՝ առաջին դասի սերժանտ Նիկոլ Ամորի ամուսինը՝ Ջոի Ամորը, պատմել է, որ կայանը գտնվում էր բեռնատար կոնտեյների տիպի շենքում և պաշտպանված չէր»,- հաղորդել է Associated Press-ը։
Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաստատում է, որ դա «մեծ կցասայլակ» էր, որը շրջապատված էր բետոնե սալիկներով, բայց վերևից պաշտպանված չէր։ Կցասայլակում տեղակայված էր «մարտավարական հրամանատարական կենտրոն»։
«ԱՄՆ ստորաբաժանումները որևէ նախազգուշացում չէին ստացել, որ իրենց է մոտենում իրանական մահացու անօդաչու թռչող սարք»,- հավելում է հրատարակությունը։



