Ֆրանսիական ՊՍԺ ակումբը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունից (ՈՒԵՖԱ) 2024/25 մրցաշրջանի համար ստացել է 144.4 միլիոն եվրը: Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից։ Փարիզցիները նվաճել են Չեմպիոնների լիգան՝ եզրափակչում 5:0 հաշվով հաղթելով Միլանի «Ինտերին»։
Գյուղերում ամենաշատը եղած պատգամավորն եմ. պարկեշտ ընտանիքից եմ, որևէ մեկի հետ չեմ լարվում. Դանիելյան
Արտակ Զաքարյանը գրում է. «Рафик ни у чем не виноват!»:
Ոճը, որ մենք Ադրբեջանի հետ այսօր իրականացնում ենք բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հանարավորություն ստեղծող բան է, որից որ մենք չպետք է հրաժարվենք և տենց էլ անում ենք։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱՄՆ-ն չի ցանկանում խզել կապերը Չինաստանի հետ, բայց հետապնդում է փոխազդեցություններում ռիսկերը նվազեցնելու նպատակը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
ՆԱՏՕ-ն նախատեսում է բարեփոխել իր ՀՕՊ համակարգը մինչև հուլիսյան գագաթնաժողովը՝ խաղաղ ժամանակների օդային պարեկային առաքելությունից անցնելով հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներից մշտական պաշտպանության մոդելի՝ հաշվի առնելով Ուկրաինայում հակամարտության դասերը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հյուրընկալել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատմել է, թե ինչն է իրեն դուր գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) նորաձևության տեսանկյունից՝ նշելով, որ ֆուտբոլում նման բան դեռևս չկա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Վենեսուելա։
Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվել է շնորհանդես-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները։
Եվրոպան պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության հակամարտության, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության հնարավորության մասին Ֆրանսիայի իշխանությունների հայտարարություններին:
Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին։
Փարիզը և ԵՄ պետությունները դեռևս չեն քննարկում ֆրանսիական միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը Ֆրանսիայի տարածքից դուրս, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Անգլիական «Բրենտֆորդի» հարձակվող Իգոր Տիագոն նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Այս լուրը հրապարակվել է «Բրենտֆորդի» պաշտոնական կայքում։
Մեծ Բրիտանիան այս տարի 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 500 միլիոն դոլար) կծախսի հիպերձայնային և հեռահար զենքի մշակման վրա: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Այսօր՝ հունվարի 14-ին, Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան քննարկում են հեռահար հրթիռների նոր սերնդի մշակման հարցը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Սպորտի կառավարման կենտրոնում» մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի 2026 թվականի առաջնությունը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը (2026թ․)
«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Մայքլ Քերրիքը ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ։ Պրեմիեր լիգան այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին կարող է դառնալ «փոխզիջումային» վարչապետ, եթե Քիր Սթարմերը հրաժարական տա, լրագրողներին ասել է քաղաքական ռազմավար և Լեյբորիստական կուսակցության նախկին ավագ խորհրդական Փոլ Սինքլերը՝ պատասխանելով Հիլիի նկրտումների մասին РИА Новости-ի հարցին:
ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ շաբաթներ տևող երկարատև գործողությունների հնարավորությանը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարձակման, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների:
Իշխանության ողջ հույսն ու հավատը ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներով են աշխատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցույան պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «Ռուսաստանի հետ ուղիղ կապի ալիք» ստեղծելու իր որոշման մասին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են, ավելին այս պահին չեմ կարող ասել, լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը։
Այսօր՝ փետրվարի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։
Տաթև Հայրապետյանը ներկայացնում է France 24-ի և Իլհամ Ալիևի հարցազրույցի՝ հայ գերիներին վերաբերող հատվածը:
Էդգար Ղազարյանը գրում է. «Մարդ, որի գործողությունների հետևանքով և որի կայացված որոշումներով թշնամուն է հանձնվել Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Շուշիի Ղազանչեցոց տաճարը, հարյուր եկեղեցիներ, վանքեր, սրբավայրեր, մի ամբողջ երկիր, կաթողիկոսության տեղափոխություն է անվանում Եվրոպայի կենտրոնում եպիսկոպոսների ընդամենը մեկ ժողովի անցկացումը, որը` իր պատճառով հարկադրաբար կայացված որոշում է` հալածանքների հետևանքով։