Բաժիններ՝

Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են. Տեր Եսայի

Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են, ավելին այս պահին չեմ կարող ասել, լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը։

Տեր Հայրը նշել է, որ բոլոր հարցերի պատասխանը կտա հանձնախումբը։

Չնայած իշխանությունների բռնաճնշումներին ու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ Վեհափառ Հայրապետն Aysor.am-ին ասել է՝ Եպիսկոպոսոց ժողովը կկայանա։

Սրբազան այն Հայրերը, որոնց նկատմամբ երկրից բացակայելու արգելք է կիրառվել, ժողովին կմասնակցեն հեռավար։

Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավներին, նրանցից, այս պահի դրությամբ, միայն Հովնան Տերտերյանն է հայտարարել իր մասնակցության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս