ՊՍԺ-ն անցյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ից ստացել է ամենամեծ մրցանակային ֆոնդը. «Բարսելոնան» լավագույն եռյակից դուրս է
Ֆրանսիական ՊՍԺ ակումբը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունից (ՈՒԵՖԱ) 2024/25 մրցաշրջանի համար ստացել է 144.4 միլիոն եվրը: Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից։ Փարիզցիները նվաճել են Չեմպիոնների լիգան՝ եզրափակչում 5:0 հաշվով հաղթելով Միլանի «Ինտերին»։
Հարկ է նշել, որ «Բարսելոնան», որը կիսաեզրափակչում 4:3 հաշվով պարտվեց իտալական թիմին, չի ընդգրկվել լավագույն եռյակում։ Կատալոնական ակումբը ստացել է 116.5 միլիոն եվրո։
2024/2025 մրցաշրջանի համար ՈՒԵՖԱ-ից ամենամեծ մրցանակային ֆոնդը ստացած լավագույն 10 թիմերի ամբողջական ցանկը հետևյալն է.
- ՊՍԺ – 144.4 միլիոն եվրո
- «Ինտեր» – 136.6 միլիոն եվրո
- «Արսենալ» – 116.9 միլիոն եվրո
- «Բարսելոնա» – 116.5 միլիոն եվրո
- Մյունխենի «Բավարիա» – 105.8 միլիոն եվրո
- Դորտմունդի «Բորուսիա» – 102.1 միլիոն եվրո
- «Ռեալ Մադրիդ» – 101.8 միլիոն եվրո
- «Լիվերպուլ» – 98.1 միլիոն եվրո
- «Բայեր» – 87.1 միլիոն եվրո
- «Ատլետիկո Մադրիդ» – 84.9 միլիոն եվրո



