Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան և հույս էր հայտնել, որ Իրանի կառավարությունը կհամաձայնվի նստել բանակցությունների
Զուգահեռաբար Zoom հարթակի միջոցով շարունակվում են նաև օնլայն հանդիպումները թե´ ԱԱՊ օղակի, և թե´ հիվանդանոցային հատվածի բուժանձնակազմի հետ․ այսպիսով՝ հնարավորություն տալով
Մեր կոլեկտիվ պատմական հիշողությունն այսօր փորձում են ձևավորել և՛ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը՝ իրեն հարմար տեսակետից, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Եվրամիության ու ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ աշխատող բազում ՀԿ-ներ ու առանձին գործիչներ։
Բուքինգհեմյան պալատը չի խոչընդոտի Մեծ Բրիտանիայի կառավարության մտադրությանը՝ Չարլզ III թագավորի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին, գահաժառանգության հերթից հեռացնելու հարցում։ Այս մասին հայտնել է The Times թերթը՝ հղում անելով Նորին Մեծության գրասենյակի աղբյուրին։
Մոսկվայի Նիկուլինյան շրջանային դատարանը լիովին բավարարել է Գլխավոր դատախազության պահանջը և հօգուտ պետության բռնագանձել «Սիրենա-Թրևլ» խմբի ակտիվները, ներառյալ Ռուսաստանում ավիատոմսերի ամրագրման խոշորագույն «Leonardo» համակարգը և ուղևորների ու ուղեբեռի գրանցման «Astra» համակարգը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։ Գործի քննությունը տեղի է ունեցել փետրվարի 20-ին՝ դռնփակ ռեժիմով։
Ամերիկացի ձեռնարկատեր և SpaceX-ի ու Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ իր գնահատականներով՝ ամբողջ կյանքի ընթացքում 500 միլիարդ դոլարի հարկեր է վճարելու։
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4-7-ը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր։ Թե ինչ քաղաքական ձեռքբերումներով է հետ եկել պաշտոնյան, տեսանելի չէ, բայց նվերների առումով այցը բարեբեր է եղել։
Եվրախորհրդարանի անդամ Յանա Տոոմը Էստոնիայի Ներքին գործերի նախարարություն հարցում էր ուղարկել ՌԴ-ի և բելառուսի քաղաքացիներին ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու ընթացակարգի վերաբերյալ: Նա հետաքրքրվել էր, թե ինչպես են «անորոշ անցյալ» ունեցող անձինք Էստոնիայում ժամանակավոր բնակության թույլտվություններ ստացել:
ԱՄՆ սահմանած մաքսատուրքերն ավելի մեծ վնաս են հասցրել ԱՄՆ տնտեսությանը, քան մյուս երկրներին, Bloomberg-ի փոխանցմամբ, ասել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ֆաբիո Պանետան:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆի 1/16 եզրափակիչում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հաղթանակը հոլանդական «Ալկմաարի» նկատմամբ լավագույնն է ճանաչվել եվրագավաթի այս շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է Կոնֆերենցիաների լիգայի մամուլի ծառայությունը:
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության, Ռիա Նովոստիի հաղորդմամբ, գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X-ում։
Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարների հանդիպումը՝ E5 խմբի շրջանակներում: Ուկրաինայի պաշտպանության նախարարը նրանց միացել է տեսակապի միջոցով: Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Իրանի և Քաթարի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույցում անդրադարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում վերջին զարգացումներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ն նախապես չի զգուշացրել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին սկանդալային հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով վերջերս հրապարակված փաստաթղթերի փաթեթում նախկին արքայազն Էնդրյուի վերաբերյալ նյութերի առկայության մասին։ Այս մասին հայտնում է Times թերթը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին։
S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի համար 2026-ին կանխատեսում է ՀՆԱ-ի 5.3 տոկոս աճ, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս:
Կուբայի իշխանությունները հայտարարում են, որ երկրի թուլացած առողջապահական համակարգը փլուզման եզրին է։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս փորձելով գովաբանել իշխանության տնտեսական քաղաքականությունը, ակամայից բացահայտեց, որ Հայաստանից իրականացվող արտահանումների գրեթե կեսը հայկական ծագում չունի։ Այլ կերպ ասած՝ վերաարտահանումներն են։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ կմասնակցի փետրվարի 23-ից մարտի 2-ը կայանալիք Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարին:
Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 26-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Չինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա (այդպես է նաև Իրանում)։
Մոտ ժամանակներս Ղրղզստանում կստեղծվի Քննչական կոմիտե: Այս մասին Բիշքեկում «Կաբար» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը փետրվարի 19 հանդիպել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է մասնավոր ընկերությունների կողմից ներկայացված կամիկաձե-անօդաչուների 25 նախատիպերի փորձարկումները՝ հետագայում զանգվածային արտադրություն սկսելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։
Արցախից բռնի տեղահանված արցահայերի սոցիալական խնդիրներն օրեցօր ավելի են շատանում ու բարդանում։ Թե նրանց ինչ է առաջարկում ՀՀ կառավարությունը, հայտնի չէ, քանի որ Կառավարության անդամները հակված չեն հանդիպելու արցախահայերի հետ և քննարկել նրանց խնդիրները։
Արսեն Բաբայանը գրում է. «Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ մեր բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը, փետրվարի 23-ին»:
ԱՄՆ իշխանությունները քննարկում են՝ արդյոք Իրանի հետ հնարավոր գործարքը պետք է ընդգրկի միայն նրա միջուկային ծրագիրը, թե՞ տարածվի նաև հրթիռների և երկրի «պրոքսի» ուժերի վրա։ Այս մասին հայտնում է Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Չնայած իշխանազավթների ամպագոռգոռ հայտարարություններին, թե ընդդիմադիր ուժերը կձախողեն իմպիչմենտի գործընթացը, իմպիչմենտի գործընթացը սկսելուն հաջորդեց իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի վերբերյալ 7 տարվա վաղեմության գործի մասին,նիկոլի «անկախ» դատական համակարգի հիշողությունները:
Փետրվարի 9-ին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար»:
Իրանում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3,117 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների մոտ 200 աշխատակից, X-ում գրել է Իրանի արտգործնախարարը: