ԱՄՆ ռազմական ինքնաթիռներն ինտենսիվորեն տեղաշարժվում են Եվրոպայի և Արաբական թերակղզու ռազմաբազաների միջև. ԶԼՄ-ներ

Վերջին օրերին տասնյակ ամերիկյան ռազմական և տրանսպորտային ինքնաթիռներ ինտենսիվ թռիչքներ են կատարել Եվրոպայի և Արաբական թերակղզու բազաների միջև. տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թռիչքների չվացուցակներն ու արբանյակային պատկերները վկայում են, որ տասնյակ ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, ինչպիսին է C-17-ը, արդեն մի քանի օր է, ինչ ինտենսիվ թռիչքներ են իրականացնում Արաբական թերակղզու և Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաների միջև։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Գերմանիայի Ռամշտայնի և Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթի ավիաբազաներին։ Նախորդ օրերին Արաբական թերակղզու ուղղությամբ թռիչքներ են կատարել առնվազն չորս E-3C Sentry ինքնաթիռներ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան և հույս էր հայտնել, որ Իրանի կառավարությունը կհամաձայնվի նստել բանակցությունների սեղանի շուրջ և կնքել արդար ու հավասար գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարո»,- մանրամասնում է լրատվամիջոցը:

Տեսանյութեր

Լրահոս