Ամեն ինչ արվել է, որ մինչև ընտրությունը հոսանքի սակագինը չթանկանա, ընտրությունից հետո կթանկացնեն. Աշխարհում դեռևս չկա ցանցին կպած մոդուլային ատոմակայան. Ղազինյան

Ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի մինչև 2026թ.-ի ընտրությունները հոսանքի սակագինը չթանկանա. ասուլիսին հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Այդ իսկ պատճառով միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը թանկանալու է»,- ասաց նա։

Նա հիշեցրեց, որ նույն գործելաոճի մեջ են, երբ մինչև 2021թ.-ը հպարտ քաղաքացիներին և բոլոր վարչապետներին ինչ հույսեր ու խոստումներ էին տալիս, և ինչ եղավ նրանց հետ 21-ից հետո։

«Կարծում եմ՝ նույնը սպասում է 26-ից հետո»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս