ԱՄՆ-ն պահպանում է լավատեսությունը Ուկրաինայի հարցով բանակցություններից առաջ. CNN
Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին ընդառաջ ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շարունակում է պահպանել լավատեսությունը և հույս ունի հակամարտության կարգավորման», հաղորդում է CNN-ի թղթակից Հեյլի Բրիտսկին։
«Մենք պահպանում ենք լավատեսությունը և հույս ունենք հակամարտության կարգավորման»,- թղթակիցը մեջբերում է ներկայանալ չցանկացած ամերիկացի պաշտոնյայի խոսքերը X սոցիալական ցանցի իր էջում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 17-18-ը։ Բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։



