Այս տարի արդեն 26 մահվան դեպք է արձանագրվել այդ հիմնարկներում. Գառնիկ Դանիելյան

Յոթ տարի է՝ ինչ Հայաստանի Հանրապետությունում համաներում հայտարարված չի եղել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս հարցը բարձրացրել եմ Ազգային ժողովում Արդարադատության նախարարի առջեւ, ով հայտնել է, որ 2026 թվականին համաներում պլանավորված չէ։ Լիլնելով Քրեակատարողական հիմնարկներում ,հարյուրավոր դիմումներ ստանալով՝ ես համոզված եմ, որ այս խնդիրը պետք է շուտափույթ լուծվի։ Համաներումը միջազգային պրակտիկա է, որն ունի մարդասիրական բնույթ և կօգնի նաև քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիրը լուծել։

Այս տարի արդեն 26 մահվան դեպք է արձանագրվել այդ հիմնարկներում։ Համաներումը պետք է կիրառվի ինչպես քրեական, այնպես էլ վարչաիրավական գործերի դեպքում։

Մեր իշխանության լինելու դեպքում համաներում լինելու է»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728