Թուրքիան ուշադիր կհետևի Ժնևում կայանալիք բանակցություններին. աղբյուր
Թուրքիան ուշադիր կհետևի Ժնևում Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցային ուղուն և կարևոր է համարում երկխոսության շարունակումը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսված են փետրվարի 17-18-ը Ժնևում։
«Իհարկե, մենք ուշադիր կհետևենք [բանակցություններին – խմբ.]: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարևոր են երկխոսության շարունակման համար, որը կարող է հանգեցնել ապագա խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Մենք հույս ունենք, որ կողմերը կհասնեն այդ համաձայնությանը»,- նշել է գործակալության աղբյուրը:



