Ճապոնիայի վարչապետը հաստատել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին վերահաստատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձամբ հանդիպելու և առևանգված ճապոնացի քաղաքացիների հարցի լուծման գործում կոնկրետ արդյունքների հասնելու իր մտադրությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Առևանգման հարցի լուծումը ինձ վստահված առաքելություն է։ Ես պատրաստ եմ առաջնորդների մակարդակով անձամբ հանդիպել նախագահ Կիմ Չեն Ընի հետ՝ կառուցելու այնպիսի ապագա, որում և՛ Ճապոնիան, և՛ Հյուսիսային Կորեան կարող են միասին վայելել խաղաղություն և բարգավաճում»,- ասել է նա Հյուսիսային Կորեայի հետախուզության կողմից առևանգված ճապոնացիների ընտանիքների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ասոցիացիայի ներկայացուցիչները Ճապոնիայի կառավարության ղեկավարին ներկայացրել են ապագա ռազմավարության իրենց տեսլականը ներկայացնող փաստաթուղթ։ Մասնավորապես, այնտեղ նշվում է, որ ծնողների կենդանության օրոք առևանգված բոլոր անձանց կոլեկտիվ վերադարձի դեպքում ընտանիքները չեն առարկի Հյուսիսային Կորեայի դեմ Ճապոնիայի կողմից միակողմանի պատժամիջոցների վերացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728