Տեր հայր, կասե՞ք՝ ի՞նչ է ինձ տալիս սերը
Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան
«Թե ինչ է տալիս սերը յուրաքանչյուր մարդու, ամեն մեկն անհատապես ավելի հստակ կիմանա, բայց այն, որը մարդը կարող է սիրել, մեծագույն հրաշքներից մեկն է: Հատկապես, երբ մարդը կարողանում է սիրել նրանց, ովքեր իրեն վնասում են, այս սերը մարդուն նմանեցնում է Աստծուն:
Այսինքն՝ սերը տալիս է հնարավորություն նմանվելու Տիրոջը, ինչպես Ավետարանն է պատգամում: Սերը մեզ կփոխանցի իր ամբողջ հրաշքը, գեղեցկությունն այն դեպքում, երբ մենք մեր սիրելն ավելի գնահատենք, քան ուրիշի կողմից սիրված լինելը»:
qahana.am



