Թե ինչ է տալիս սերը յուրաքանչյուր մարդու, ամեն մեկն անհատապես ավելի հստակ կիմանա, բայց այն, որը մարդը կարող է սիրել, մեծագույն հրաշքներից մեկն է: Հատկապես, երբ մարդը կարողանում է սիրել նրանց, ովքեր իրեն վնասում են, այս սերը մարդուն նմանեցնում է Աստծուն:
Քահանան այցելում է մարդուն, որպեսզի նա իր նեղության մեջ հավատարիմ մնա Տիրոջը, չսասանվի, չկորցնի հավատը: Խորհրդի նպատակն է հորդորել հիվանդին՝ գիտակցել մեղքերը, զղջալ, խոստովանել ու դառնալ դեպի Տերը, լցվել հավատքով, հույսով ու սիրով, զորանալ քահանայի աղոթքով ու օրհնությամբ, հոգեպես նորոգվել, ամրանալ, լուսավորվել: